Սևանի ափամերձ տարածքներում աճող անտառների ճահճացած հատվածներն ավելի արդյունավետ կմաքրվեն

Լուրեր

18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
18.11.2026 | 20:30
Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում իրականացվող «Պատասխանատու եմ Սեւանի համար» 3-րդ միջոցառումը․ տեղեկացնում են Գեղարքւոնիքի մարզպետարանից։

«Միջոցառմանը ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՀԿ ներկայացուցիչներ:

Մասնակիցների առաջին կանգառը «Սեւան» Ազգային պարկի Վարդենիկի տեղամասում էր, որտեղ այս տարվա ապրիլի 1-ից իրականացվում են Սեւանա լճի ափամերձ անտառային ու ջրածածկման ենթակա տարածքների մաքրման աշխատանքներ։ Ինչպես տեղում ներկայացրեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանը, այս պահին մաքրման աշխատանքներում ընդգրկված 4 տեխնիկաներից մեկը՝ անիվավոր բեռնիչը, տրամադրվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։

«Մեզ նվիրված անիվավոր բեռնիչը շատ արդյունավետ եւ ծավալուն աշխատանք է իրականացնում։ Շրջակա միջավայրի նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը կամրապնդի պարկի կարողությունները: Այն կօգնի՝ հաղթահարել ներքին կառավարման մարտահրավերները եւ ավելի արդյունավետ ու սեղմ ժամկետներում կազմակերպել ափամերձ տարածքներում աճող անտառների ճահճացած հատվածների մաքրումը՝ կանխելով լճի հետագա օրգանական աղտոտումը: Մաքրման աշխատանքներն ընթանում են կազմակերպված, մինչեւ ծովի մակերեւույթից մինչեւ 1901,5 մետր նիշի գոտում, 89 հեկտարի վրա։ Այս աշխատանքների շնորհիվ բացվել է 12 աշխատատեղ»,-ներկայացրեց Կարեն Մնացականյանը։

Այնուհետ միջոցառումները շարունակվեցին Գեղարքունիքի մարզպետարանում։ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» եւ «Պատասխանատու եմ Սեւանի համար» ծրագրերի շուրջ տպավորություններով կիսվեցին եւ ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, ԳՄՀԸ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, , EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը։

Ինչպես նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը՝ Գեղարքունիքի մարզպետարանն անչափ կարեւորում է այս ծրագիրը եւ ցուցաբերում է պահանջվող աջակցությունն ու համագործակցությունը։ Ապա Գեղարքունիքի մարզպետարանի եւ «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի ղեկավարի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր։

Այնուհետ ներկաները մասնակցեցին «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։
Գրասենյակը գործելու է Գեղարքունիքի մարզպետարանի շենքում։ Գրասենյակի բացման արարողությունից հետո Գեղարքունիքի մարզպետարանի դահլիճում բացվեց «Թափոնարվեստ» ցուցահանդեսը, որը կազմակերպել էին «ԷԿՈսերվ» ծրագիրը եւ «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն:
Ներկայացված ցուցանմուշները Գեղարքունիքում բնակվող դպրոցականների եւ երիտասարդների աշխատանքներն էին, որոնք որպես հումք օգտագործվել էին Սեւանա լճի մաքրման աշխատանքների միջոցով լճից դուրս բերված թափոններից: Ցուցահանդեսի նպատակն էր՝ բարձրացնել հանրային իրազեկումն աղտոտվածության վերաբերյալ եւ փաստել Գեղարքունիքի մարզում աղբի վերամշակման հնարավորությունների մասին: Երիտասարդները ցույց տվեցին, որ թափոնը կարող է լինել հումք՝ կենցաղում օգտակար տարբեր իրեր պատրաստելու համար»,- ասված է հաղորդագրությունում։