Դատավորների հայտարարագրերն առավել խորը վերլուծության կենթարկվեն. նոր նախագիծ

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն առաջարկում է երկարաձգել դատավորների հայտարարագրերի վերլուծման ժամկետը՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող կարգավորումների համաձայն՝ վերլուծության կենթարկվեն դատավորների՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացված պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու, ինչպես նաև 2021 թվականի տարեկան հայտարարագրերը:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Նախագծի հիմնավորմամբ՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով՝ կապահովվի դատավորների հայտարարագրերի վերլուծությանն առնչվող ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։

«Այսպիսով, հնարավոր կլինի ապահովել բավարար ժամանակի առկայություն՝ դատավորների ֆինանսական դրության մանրամասն ուսումնասիրություն կատարելու, առկա խնդիրները հավուր պատշաճի վեր հանելու նպատակով: Միաժամանակ, ծախսերի հայտարարագրերի առնչությամբ հարկ է նշել, որ մինչև առաջարկվող ժամկետի ավարտը վերլուծման ենթակա են «Հանրային ծառայության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց՝ 2021 թվականի փետրվարի 17-ից հետո ծախսերի հայտարարագիր ներկայացրած դատավորների ծախսերի հայտարարագրերը»,- նշված է նախագծին կից հրապարակված հիմնավորման մեջ։ Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև մայիսի 3-ը։

 

Ռոզա Վարդանյան