Մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման ջանքերին, նաև՝ որպես Մինսկի խմբի համանախագահ․ ԱՄՆ Պետքարտուղարություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցում կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին։

Հավելենք, որ Փրայսին այս թեմայով հարցն ուղղվել է, ըստ երևույթին ադրբեջանական որևէ լրատվամիջոցի կողմից, քանի որ այն պարունակում է ադրբեջանական քարոզչական թեզեր և ապատեղեկատվություն, որոնք վերջերս էլ ակտիվորեն շրջանառվում են Բաքվի մամուլում։

Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակին հետևյալ հարցն է ուղղվել, թե, իբր, Ռուսաստանն ու Ֆրանսիան հեռացրել են իրենց համանախագահներին Մինսկի խմբից և ե՞րբ է ԱՄՆ-ն նույնը անելու: Եվ ընդհանրապես, ինչպիսի՞ն է լինելու Մինսկի խմբի ճակատագիրը։ Բացի այդ՝ ինչպե՞ս է Միացյալ Նահանգները նպաստելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել մի քանի շաբաթ առաջ խոսելու Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք հավատարիմ ենք մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագան խթանելուն: Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունը ու օգտագործել գոյություն ունեցող մեխանիզմները ուղիղ ներգրավվածության ՝գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր հարցերի համապարփակ լուծումներ և կարգավորել հարաբերությունները համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման միջոցով»,-ասել է Փրայսը։

«Երբ խոսքը վերաբերվում մեր դերին, մենք պատրաստ ենք նպաստելու Հայաստանին ու Ադրբեջանին այդ ջանքերում, ներառյալ, որպես Մինսկի խմբի համանախագահ։ Եվ երբ մենք խոսում ենք գոյություն ունեցող մեխանիզմների մասին, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա մի մասն է»։

Հիշեցնենք, որ այս օրերին տարածաշրջանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, որը նախօրեին Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյն էլ օրերս էր ժամանել Երևան։

Էմմա Չոբանյան