Փաշինյան-Տոնոյան «փոխհրաձգություն»․ ո՞վ է մեղավոր զրահաբաճկոնի ու սաղավարտի դեֆիցիտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
10.09.2026 | 11:19
Արմեն Գրիգորյանը «Policy and Management Consulting Group»-ում կաշխատի մինչև դեկտեմբեր
10.09.2026 | 11:07
ՔԿ նախագահը Ինտերպոլի գլխավոր քարտուղարին է հանդիպել
10.09.2026 | 10:58
Թրամփը յուրաքանչյուր չափահաս ամերիկացու 5000 դոլար է խոստացել՝ միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում
10.09.2026 | 10:52
Ձերբակալվել է սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվողը
10.09.2026 | 10:41
ՌԴ-ն գրոհել է Ուկրաինայի տարբեր շրջանները․ զոհեր և վիրավորներ կան
10.09.2026 | 10:30
ՇՄՆ-ն ու ՄԻՊ-ը պայմանավորվել են համատեղ աշխատանքային օրակարգ ձևավորել
10.09.2026 | 10:14
Բաբաջանյան-Աշտարակի ճանապարհը 6 ամիս հետո ամբողջությամբ կբացվի․ Ավինյան
10.09.2026 | 10:05
ՆԳՆ-ն մտադիր է փոխել հաշվառման-քննական ծառայությունների մոդելը
10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Կառավարություն-Ազգային ժողով վերջին հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ 44-օրյա պատերազմի օրերի բացթողումներին, մասնավորապես՝ սպառազինությանը։ Փաշինյանը շեշտեց, որ շատ խնդիրների մասին իմացել է պատերազմի մեկնարկից մի քանի օր հետո՝ խոստովանելով՝ պատերազմի ժամանակ արձանագրված ոչ բոլոր բացթողումներն են կառավարության կողմից ուսումնասիրվել:

Փաշինյանի խոսքով՝ հենց այսօրինակ խնդիրների չբախվելու համար ինքն ու իր թիմը 2018 թվական իշխանափոխությունից հետո Զինված ուժերում իրենց քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չնշանակեցին, որպեսզի բանակը հեռու պահեն քաղաքականությունից։

Թեև Փաշինյանը խուսափեց ելույթում հստակ անուն հնչեցնել, սակայն պարզ էր, որ խոսքը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասին է։ Նա նախարարի պաշտոնին նշանակվել էր Փաշինյանի վարչապետ ընտրվելուց ընդամենը 3 օր անց՝ 2018 թվականի մայիսի 11-ին՝ ազատվելով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից։

Վարչապետն ԱԺ-ում սպառազինության հետ կապված խնդիրներում առերևույթ մեղադրեց հենց Տոնոյանին։ Վերջինը, սակայն, կալանավայրից տարածած հայտարարությամբ հերքեց այդ մեղադրանքները․ «Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Շարունակելի…»։

Տոնոյանի մատնանշած ծրագիրը, ինչպես նաև դրանում առկա փոփոխություններն իսկապես հաստատվել են Փաշինյանի կողմից դեռևս 2020 թվականի հուլիսի 16-ին։ Այս պարագայում հարց է առաջանում՝ կառավարման ո՞ր օղակում են թերացել պատասխանատուները։

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարի պաշտոնից Դավիթ Տոնոյանի ազատվելուց 10 ամիս անց ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվեց քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու դեպքերով։ Տոնոյանին մեղադրանք առաջադրվեց․ նա կալանքի տակ է 2021 թվականի սեպտեմբերի 30-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան