A4 ֆորմատի թուղթ՝ կրկնակի թանկ. ո՞րն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուս-ուկրաինական պատերազմը խնդիրներ է ստեղծել տարբեր ապրանքատեսակների մատակարարումների հետ կապված։ Վերջին շրջանում դա դրսևորվել է նաև տպագրական թղթի հարցում։ Անգամ սոցիալական ցանցերում օգտատերերը հետաքրքրվում են՝ որտեղի՞ց կարող են մատչելի գնով А4 ֆորմատի թուղթ գնել։

Հայաստանում կա՞ A4 ֆորմատի թղթի դեֆիցիտ․ Factor TV-ն շրջել է երևանյան մի քանի խանութներով` պարզելու այս հարցի պատասխանը։ Մեր այցելած խանութներից ընդամենը մեկում թուղթ չկար, այն էլ պատճառաբանեցին՝ նոր են ստացել և չեն հասցրել վաճառքի հանել։

Մյուս գրախանութներում А4 ֆորմատի թուղթ առկա էր, բայց նախապատերազմական շրջանի համեմատ՝ կրկնակի գնով․ թղթի մեկ փաթեթի արժեքը սկսվում էր 3300 դրամից: Որոշ գրախանութներում ասացին՝ նախկինում այս ապրանքանիշի թղթերը չեն վաճառել, և գնային աճը նաև դրանով է պայմանավորված։

Վաճառողուհին ասաց՝ իրենք էլ մեկ ամիս առաջ խնդիր ունեին, А4 ֆորմատի թուղթ ընդհանրապես չկար։  Հիմա կա, բայց քիչ քանակությամբ։

Գրախանութներից մեկում էլ А4 ֆորմատի թղթի մեկ փաթեթն արժեր 3500 դրամ։ Վաճառողն ասում է՝ նախկինում կիսով չափ էժան էր․ «Թուղթը 40-50 տոկոսով շուկայում աճել է՝ պլյուս Ուկրաինայից չի գալիս»։ Նրա խոսքով՝ սպառողները ստիպված են գնում, քանի որ այլընտրանք չկա, իրենք էլ առանձնապես շահույթ չեն ունենում։

Ստացվում է՝ Հայաստանում այս պահի դրությամբ թղթի դեֆիցիտ չկա, սակայն արժեքը կրկնապատկվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան