ՌԴ-ի հարձակմանը չեզոք ենք՝ ագրեսորին ենք պաշտպանում․ ինչո՞ւ պիտի աշխարհն Արցախը մեզ տա, չի՛ լինելու․ Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ

-Պարո՛ն Ավետիսյան, ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ ասելով միջազգային հանրություն: ԱԺ-ում իր ելույթում նա պնդեց. «Միջազգային հանրությունն առաջարկում է Հայաստանին՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը»: ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԵՄ-ն և այլ պետություններ ևս դիտարկվում են որպես միջազգային հանրություն:

-Իհարկե, Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին նկատի ունի Վլադիմիր Պուտինին, զուգահեռաբար՝ նաև Էրդողանին և Ալիևին: Բայց պետք է նաև նկատի ունենանք, որ այսօր թե՛ եվրոպական բյուրոկրատիայի շրջանակում, թե՛ տարբեր պետություններում և, առհասարակ, ամբողջ աշխարհը քեզ վերաբերվում է այնպես, ինչպես դու ես քեզ ներկայացնում: Եթե դու ներկայանում ես որպես, պայմանական ասած, Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ, ապա քեզ այդպես են վերաբերվում: Դու 30 տարի քեզ դիրքավորել ես որպես պետություն գոյություն չունեցած Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ:

-Գյություն ուներ, բայց Հայաստանն իր անկախությունը կորցրել էր:

-Ո՛չ, որպես պետություն գոյություն չուներ, դա օկուպացված տարածք էր, և ամերիկյան օրենսդրության մեջ արձանագրված է, Հայաստանը, ի թիվս մի շարք այլ պետությունների, ԱՄՆ-ը ճանաչել է որպես օկուպացված պետություն:

-ԱԺԲ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է՝ նշելով, որ նա Կրեմլի կողմից է նշանակված. «Նա փորձում է ապահովել Արցախը ռուս-թուրք-ադրբեջանական եռյակ դաշինքին հանձնելու գործընթացը»: Մեղադրողների ուրիշ հատված էլ նշում է՝ Նիկոլ Փաշինյանը եկավ Բրյուսելից և ԵԽ նախագահի միջնորդությամբ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ հրաժարվեք ձեր նախկին դիրքորոշումից. պարզ չէ՞, որ միջազգային հանրությունը Բրյուսելն է, ի՞նչ Ռուսաստան, ի՞նչ Ալիև, ի՞նչ Էրդողան:

-Պարզ չէ՞, որ անմիջապես դրանից հետո Արարատ Միրզոյանին կանչեցին Տիզբոն, Մոսկվա, և նա համապատասխան հանձնարարականներ ստացավ, որից հետո Ռուսաստանը հայտարարեց Մինսկի խմբի համանախագահության շրջանակում իր ներկայացուցչին հանելու և Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով առանձին պաշտոնյա նշանակելու մասին, որը պետք է զբաղվի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելու հարցով: Այսինքն՝ այդպես չէ, և Արևմուտքի որոշ շրջանակների այդպիսի արձագանքը պայմանավորված է ընդամենը պաշտոնական Երևանի կողմից 30 տարի շարունակ, որպես Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ ներկայանալով, իրականում, կրկնում եմ, չի կարող լինել, բայց այդպես է ներկայացվում: Այսինքն՝ «ֆեյք» պետություն է Հայաստանի Հանրապետության անվան տակ հանդես եկող կիսագաղութային համակարգը, որը սպասարկում է ռուսական շահերը, և հիմա, քանի որ տարածաշրջանը իրար մեջ կիսում են Ռուսաստանը և Թուրքիան, քանի որ Ռուսաստանը միայնակ չի կարող պահել և նախընտրում է Արևմուտքին հանձնելու փոխարեն՝ փուլ առ փուլ հանձնել Թուրքիային, բնականաբար, արդեն դառնում է նաև ռուս-թուրքական շահ, այս համակարգն այդ շահն է սպասարկում:

Ծնվել է ռուս-թուրքական ագրեսիայով և Մոսկվայի ու Կարսի ապօրինի պայմանագրերով և մինչ օրս ծառայում է դրան, սպասարկում է այդ ճարտարապետությանը, Արևմուտք չկա: Արևմուտքը, բնականաբար, փորձում է սողանցքներ գտնել և խլել օրակարգը Ռուսաստանի ձեռքից, որովհետև Արևմուտքը գալիս է մեր տարածաշրջան: Բնականաբար, Արևմուտքը, մանավանդ՝ ԵՄ-ն, որը չունի ռազմական լծակներ, չի կարող ՀՀ-ի այսպիսի դիրքավորման պայմաններում այլ դիրք գրավել: Բնականաբար, նա պետք է եղած օրակարգը վերցնի։ Իսկ թե հետո ինչ կանի դրա հետ, այլ հարց է: Հենց այստեղ է Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան դրսևորվում, որ նա այցերը, բարևները, տվյալ հարթակներում իր ասածը ներկայացնում է որպես այդ հարթակների պարտադրանք… 1981-20թթ․ Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության հիման վրա իրականացվող ռազմավարությամբ է հնարավոր գնալ դեպի Արևմուտք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան