Խնդիրը չլուծվեց՝ ճանապարհ ենք փակելու․ Նուբարաշենի խճուղու 5 շենքերի բնակիչները հուսալքված են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղու 5 շենքերի բնակիչներն արդեն հոգնել են այդպես էլ լուծում չստացող կենցաղային խնդիրներից, որոնցից ամենամեծը, ասում են, տրանսպորտի խնդիրն է։

Տարածքը սպասարկում են 47 և 10 համարի երթուղիները, որոնք Նուբարաշենից այստեղ են հասնում արդեն գերբեռնված։ Դրանցից օգտվել պարզապես չեն կարողանում։

Տարածքում մթերային խանութներից բացի՝ այլ բան չկա։ Միայն Հայփոստի բաժանմունքը կար, որտեղ վճարումներ էին անում, թոշակ ստանում, բայց վերջերս նաև դրանից են զրկվել։

5 շենքում շուրջ 1000 բնակիչ է ապրում։ Ստորագրահավաք են արել, դիմել քաղաքապետարան։ Վերջին ստացած պատասխանում ասվում է, որ 10 համարի երթուղու շարժակազմը կավելացվի, իսկ այդ տարածքը սպասարկող 60 համարի երթուղին վերականգնելու հարցը դիտարկում են։

Քաղաքապետարանից խնդրի վերաբերյալ նաև Factor TV-ն փորձեց պարզաբանում ստանալ։ Հայտնեցին, որ խնդրից տեղյակ են և մայիսի 1-ից կավելանա 10 համարի երթուղու ավտոբուսների թիվը, այսինքն՝ ավելի հաճախ դուրս կգան գիծ, բացի այդ՝ միկրոավտոբուսի փոխարեն 74 համարի երթուղին կսպասարկեն ավտոբուսներ, այդ այս շենքերից քիչ հեռու էլ նոր կանգառ կավելացվի։

Տրանսպորտի խնդրից բացի՝ բնակիչները մի շարք այլ խնդիրների մասին ևս բարձրաձայնեցին՝ կոյուղու ջրերով լցված նկուղներից, գարշահոտով մուտքերից մինչև վնասված կոյուղու խողովակաշար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան