Սերժ Սարգսյանի գրասենյակը բանակցություններին առնչվող փաստաթուղթ է հրապարակել

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից պատասխանել են այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է:

Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին:

Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին:

Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասաց․  «Երեկ ես այս դահլիճում ներկայացրեցի 1998-2018 թթ տեղի ունեցող իրադարձությունների շղթան: Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ընդամենը մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք»:

Ապա նա մեջբերեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե «Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով»:

Ապա վարչապետը հարցրեց՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը միայն այդ դրվագին արձագանքել:

«Որովհետև այս դրվագի հենց պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998 թվականին իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր: Սա է պատճառը, որ նա անդրադարձել է միայն այս դրվագին, քանի որ միայն այս դրվագի պարզաբանումն առանց մանրամասների ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ: Ամենևին էլ պատահական չէ, որ 2020 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, վերադառնալով 2018 թվական, ասում էր, որ ինքն այն ժամանակ 2 անգամ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ուզում էր մնալ վարչապետ՝ Ղարաբաղի հարցի համար: Ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է: Բայց նույն ինքը մոռանում է՝ այստեղից է հայտարարել, որ ինքը մնում էր Ղարաբաղի հարցը լուծելու համար: Ո՞նց էր լուծելու Ղարաբաղի հարցը, երբ 2018 թվականի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները կանգնած են, լավատեսություն չեն ներշնչում, և Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար: Գնալո՞ւ էր և ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը մեջբերեց Սերժ Սարգսյանի խոսքերից ևս մեկը, որով Սարգսյանն ասել է, որ երկար ժամանակ չպետք է հույս ունենալ, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

«Սա էլ այն հարցի պատասխանը, թե իրականում պատերազմական իրադրության հեղինակն ո՞վ է: Մեր իշխանությո՞ւնն է պատերազմի հեղինակը, թե՞ մեր իշխանությունը չէ: Պատերազմը կարելի էր կանխել՝ Սերժ Սարգսյանի հիշատակած անիրատեսական և անընդունելի պահանջները կատարելու արդյունքում»,-ասաց նա:

Վերադառնալով փուլայինի, փաթեթայինի տրամաբանությանը՝ Փաշինյանն ասաց.

«Դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի, սկզբում՝ Ղարաբաղի հարց, հետո՝ խաղաղության պայմանագիր: 2016-ի փաթեթով էլ է այդպես, 2018-ի փաթեթով էլ է այդպես: Այդ փաթեթի վրա շատ հստակ գրված է, որ նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսում է կառավարությունների միջև բանակցություններ՝ ԼՂ ներկայացուցիչների մասնակցությամբ: ԼՂ ներկայացուցիչներ ասելով՝ նկատի էր առնվելու ԼՂ-ի հայեր և ԼՂ-ի ադրբեջանցիներ: Եվ այդտեղ է, որ այդ կարգավորման առաջարկով ԼՂ-ի ադրբեջանցիները նստելու էին բանակցությունների սեղանի շուրջ և որևէ կարգավորում չէր լինելու, մինչև այդ հարցը չլուծվեր, մինչև Շուշիի հարցը չլուծվեր, որը 1996 թվականից սեղանի շուրջ է եղել: Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին. չէր հանձնելու, պատերազմ էր սկսվելու, և ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր, բացի տարածքներից, տարածքների մասին չեմ խոսում»: