Սադրանքներ կարող են տեղի ունենալ․ ինչո՞ւ ռուսական կողմը չի թույլատրել ՀՀ պատգամավորների մուտքը Արցախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
18.04.2024 | 19:52
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
18.04.2024 | 19:49
«Բերդկունք» ամրոցը կվերականգնվի. տարածքում պեղումներ են ընթանում
18.04.2024 | 19:32
«Հարսնաքար»-ը, 3.5 մլն դոլարանոց տունը. ինչ է պետությունն ուզում բռնագանձել Հայրապետյանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 19:18
ԵՄ-ն հայտարարել է, որ Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնման կարևոր պայման է Կիպրոսի հարցով բանակցությունների վերսկսումը
18.04.2024 | 19:04
ԱԽ քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները
18.04.2024 | 19:00
Պուտինը սխալվեց․ դավաճանեց դաշնակից հայերին՝ թուրքի յաթաղանի բերան հանձնեց, բայց Ադրբեջանի դաշինքը չստացավ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 18:50
Փաշինյանն ու Մարտին Շտիկելը քննարկել են ՀՀ կառավարության և Fichtner ընկերության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր
18.04.2024 | 18:41
Ես կպայքարեմ Պուտինի դեմ. Յուլիա Նավալնայա
18.04.2024 | 18:33
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
18.04.2024 | 18:24
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, բենզալցակայանը նաև ապամոնտաժվել է
18.04.2024 | 18:16
Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
18.04.2024 | 18:09
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը փակվում է․ ԼՈՒՐԵՐ
18.04.2024 | 18:09
Փոփոխություններ հանրակրթական դպրոցների կանոնադրությունում
18.04.2024 | 18:04
Միանշանակ կազմակերպված գործողություններ են եղել. Կարպետյանցը՝ Սամվել Վարդանյանի ծեծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ այն խնդրին, որ ռուս խաղաղապահների կողմից ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ արգելվել է։

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել ԱԳՆ հայտարարությունից զատ, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք գործողություններ։ Կապի մեջ ենք եղել և ԼՂ իշխանությունների, և ՌԴ իշխանությունների հետ՝ բարձր մակարդակով։ Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում՝ սադրանքներից զերծ մնալու նկատառումներով։

Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա այն հստակ արտացոլված է ԱԳՆ հայատարարության մեջ։ Այն է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքով շարժի որևէ սահմահմանափակում նախատեսված չէ։ Եվ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, պետք է անարգել մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ»։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ կարող են սադրանքներ տեղի ունենալ։ Եվ ասել են՝ Լեռնային Ղարաբաղն այդ սադրանքներից զերծ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չէ։

Մանրամասները՝ տեսանյութում: