Մայրս արդեն քաղաքացիություն է ստացել, ես էլ եմ դիմել․ ի՞նչն է Հայաստան բերել սփյուռքահայ մասնագետներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

27-ամյա Սևան Քալամազյանը ծնվել և մեծացել է Ֆրանսիայում։ Հայաստան է եկել սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրով և հիմա մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում է աշխատում՝ Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում։

Սևանը միջազգային փորձն է ուսումնասիրում, տեղայնացնում ու իրավիճակային լուծումներ առաջարկում։ Ուսումը Ֆրանսիայում է ստացել, մարդու իրավունքների պաշտպանությունն ուսումնասիրել։ Հայաստանը շատ է հավանել, 3 ամսով էր եկել, արդեն 3 տարի է՝ այստեղ է ապրում։ Ծնողներին ու եղբորը Հայաստան բերելը Սևանի ամենանվիրական ցանկություններից է։ Ինքն էլ Հայաստանում դեռ երկար կմնա, անելիք շատ կա, ասում է՝ հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։

Նույն՝ «իԳործ» ծրագրի շրջանակում, բայց մեկ տարի առաջ Ռուսաստանից Հայաստան է եկել նաև Դավիթ Իվանյանը։

Դավիթը Հայաստան է եկել ու ծրագրի շրջանակում 1 տարի աշխատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, հետո որպես կոմերցիոն տնօրեն աշխատելու առաջարկ ստացել առաքման ծառայություն իրականացնող ընկերություններից մեկից։ Ընդունել է առաջարկն ու մնացել Հայաստանում։

Իր որոշումից Դավիթը գոհ է, նույնն էլ խորհուրդ է տալիս մյուս սփյուռքահայերին ՝ գալ ու արարել Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան