ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հայ զինծառայողի վիրավորվելու մասին
Քաղաքականություն
12.04.2022 | 20:51ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին հերթական տեղեկատվությունը, որում նշվում է, որ նախորդ օրը Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը, ինչի հետևանքով Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել։
«Անցած օրվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ բնակավայրի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի մեկ խախտում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող վիրավորվել է»,- մասնավորապես, ասվում է հաղորդագրությունում։
Էմմա Չոբանյան