Բռնաբարության փորձի համար մեղադրվողը «հրատապ մեկնել է սահման»

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ էին հավաքվել կանանց իրավունքների պաշտպաններ, որոնք արդար ու անաչառ դատաքննություն են պահանջում բռնաբարության փորձի գործով։ Գործը դատարանում է 2019 թվականի հուլիսից, դատական նիստերը հետաձգվում են տարբեր պատճառաբանությամբ, հաճախ՝ ամբաստանյալի չներկայանալու պատճառով։

Այսօր էլ ամբաստանյալը չէր ներկայացել, նրա պաշտպանը դատարանին հայտնել է, որ վերջինս «հրատապ մեկնել է սահման», թեև նա զինվորական չէ։ Պաշտպանը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել ամբաստանյալի՝ սահման մեկնելու վերաբերյալ։ Դատավոր Սուրեն Մնոյանը պահանջել է փաստաթղթեր ներկայացնել հաջորդ դատական նիստին, իսկ ամբաստանյալին բերման ենթարկելու որոշում է կայացրել։

Ըստ մեղադրանքի՝ Մ․Հ․-ն իր ծանոթ կնոջը խաբեությամբ տարել է հյուրանոցային համալիր և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ։ Կնոջից մերժում ստանալով՝ ամբաստանյալը ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նրա առողջությանը թեթև վնաս, փորձել է բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։

Մ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 (բռնաբարության փորձ) և 139 (սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ) հոդվածների առաջին մասերով։ Այս հոդվածներից յուրաքանչյուրով նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում։

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանը Factor.am-ին հայտնեց, որ տուժողը ծանր հոգեբանական վիճակում է գտնվել բռնությունից հետո և նրա վիճակն էլ ավելի է վատանում դատական նիստերի ձգձգման պատճառով։ Նա այլևս հրաժարվում է դատարան ներկայանալ, քանի որ արդեն ցուցմունք տվել է դատարանում։ «Տուժողն ինքնուրույն է դիմել ոստիկանություն, հետո նոր ուղղորդվել է մեր կենտրոն»,- ասաց Գաբրիելյանը։

Տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս գործով պարզապես չի պատկերացնում ոչ մեղադրական դատավճիռ, քանի որ ապացույցներն ավելի քան բավարար են։ Դատաքննությունը, սակայն, անտեղի ձգձգվում է․  «Գործընթացի ձգձգման հետևանքով տեղի է ունենում կրկնակի զոհականացում, քանի որ շուրջ երեք տարի մենք չունենք արդարադատություն»,- ասում է փաստաբանը։

Դատական նիստերն անցնում են դռնփակ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 26-ին՝ ժամը 11։00-ին։

Արման Ղարիբյան