Հայաստանի և Սլովակիայի կառավարությունները ստորագրել են տնտեսական համագործակցության համաձայնագիր

Լուրեր

19.04.2024 | 18:30
A-politic Վարդան Ոսկանյանի հետ․ ԱՆՈՆՍ
19.04.2024 | 18:24
Այցը պատմական էր, օրակարգը՝ հագեցած․ ամփոփվել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա
19.04.2024 | 18:15
Կրեմլի՝ ՀՀ-ով զբաղվող պաշտոնյաները տապալել են իրենց աշխատանքը․ ՌԴ-ին ևս ծանր հետևանքներ է լինելու․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 18:09
Դպրոցների սեյսմակայունությունը՝ ակտուալ հիմնախնդիր․ փոխնախարարը հանդիպել է ԱԶԲ պաշտոնյաների հետ
19.04.2024 | 18:03
Երևանը Բաքվին՝ 2,5 գյուղ, Բաքուն Երևանին՝ անվտանգային ռիսկերի նվազում, Ալիևը Պուտինի հետ հանդիպման է մեկնում․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 17:52
Եվրախորհրդարանը կքննարկի Ադրբեջանում բռնաճնշումների հարցը
19.04.2024 | 17:43
Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները
19.04.2024 | 17:31
Անկարայի ու ԵՄ-ի հարաբերությունները Կիպրոսի հետ կապելն անընդունելի է․ Թուրքիայի ԱԳՆ
19.04.2024 | 17:20
Ինչ տեսք ունի Ադրբեջանի հետ նախնական համաձայնեցված սահմանահատվածը․ վարչապետի աշխատակազմը քարտեզ է հրապարակել
19.04.2024 | 17:18
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է
19.04.2024 | 17:16
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ՀՀ ԱԳՆ
19.04.2024 | 17:10
Այն ուժ էր տարածաշրջանում Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայության դեմ, ոչ թե Ադրբեջանի․ Մեջլիսի պատգամավորները՝ ռուս խաղաղապահների մասին
19.04.2024 | 17:02
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
19.04.2024 | 16:54
Ռուսաստանի մի շարք մարզերում Հաղթանակի օրվա շքերթները չեղարկվել են
19.04.2024 | 16:46
Հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 22 հայտ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը. տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Համաձայնագրով նախատեսվում է փոխշահավետ համագործակցության զարգացում ու դիվերսիֆիկացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում: Այն հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների միջև զարգացնել և խորացնել երկարատև տնտեսական հարաբերություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, փոքր և միջին ձեռնարկատիրությունները, տրանսպորտն ու ենթակառուցվածքները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաները, և այլն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև ստեղծել միջկառավարական հանձնաժողով:

Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է նախարար Վահան Քերոբյանի և դեսպանի՝ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումը։ Ողջունելով հյուրին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումը, և ընդգծել, որ ժամանակն է քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկայիս առաջնահերթությունները։ Այնուհետև կողմերը քննարկել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն․ դրանք են՝ մետալուրգիա, մեքենաշինություն, միկրոէլեկտրոնիկա, քիմիայի ոլորտում՝ կաուչուկի արտադրություն, ոսկերչություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն։

Դեսպան Միրոսլավ Հացեկն առաջարկել է Եվրամիության անդամ երկիր Սլովակիան դիտարկել որպես եվրոպական հանգույց, որի միջոցով Հայաստանը կկարողանա իր տնտեսական կապն ամրապնդել նաև այլ եվրոպական երկրների հետ։ Նա նաև նշել է, որ Սլովակիայում Հայաստանը դիտվում է որպես զարգացման մեծ ներուժ ունեցող երկիր՝ բարձր որակավորված մարդկային ռեսուրսով՝ որպես հեռանկարային ոլորտ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի զարգացման աննախադեպ արագ ընթացքը։

Որպես համագործակցության ուղղություն դեսպանը առանձնացրել է նաև գյուղատնտեսության ոլորտը, որը կարող է առանձնակի հետաքրքրել սլովակ գործարարներին։ Այս համատեքստում Միրոսլավ Հացեկը տեղեկացրել է, որ առաջիկայում պլանավորվում է Սլովակիայի արտաքին գործերի նախարարի այց Հայաստան, ում կուղեկցեն նաև մի խումբ գործարարներ՝ Հայաստանում համագործակցության հնարավորությունների հաստատման նպատակով։

Դեսպան Միրոսլավ Հացեկը նաև նշել է, որ Հայաստանի լավ տնտեսական հարաբերությունները Իրանի հետ մեր երկիրը դարձնում են էլ ավելի գրավիչ Սլովակիայի համար։