Բայրամովը Չավուշօղլուի հետ քննարկել է Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպումը

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, որին վկայակոչում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ նախարարները կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում վերջին իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների կատարման շուրջ։

Կողմերը նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես, Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպմանն առնչվող հարցեր։

«Հեռախոսազրույցում նաև քննարկվել է Ուկրաինայում ու դրա շուրջ իրավիճակը, բազմակողմ հարթակներում համագործակցությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր զանգահարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու զեկուցել ապրիլի 6-ն Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպական Խորհիդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին։

Էմմա Չոբանյան