Դատարան է ուղարկվել համայնքի ղեկավարի կողմից շուրջ 20 տարի ընդերքօգտագործում թույլ տալու վերաբերյալ քրգործը

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունից ուղարկվել էր ՀՀ ոստիկանության Թալինի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Արդյունքում 2021թ. օգոստոսի 8-ին ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Դատախազական հետևողական հսկողության ներքո ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժնում քննված նշված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Ա. Պ.-ն չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության համապատասխան որոշման, ՀՀ հողային օրենսգրքի պահանջները:

Մասնավորապես, պարզվել է, որ 3 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունների, լեռնահատկացման ակտերի և ընդրքօգտագործման պայմանագրերի հիման վրա համայնքից վարձակալած գյուղատնտեսական նպատակային նշանակության  7,8 հա,  21,4 հա, 7,8 հա  առանձին հողամասերում տևականորեն՝ 2003-ից մինչև 2021թթ., տարբեր ժամանակահատվածներում, իրականացրել են ընդերքի արդյունահանում:

Սակայն համայնքի ղեկավարը, ունենալով համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և ապօրինի հողօգտագործումները կասեցնելու, վերացնելու կանխարգելելու լիազորություն, չի կասեցրել երեք ընկերությունների կողմից հողատարածքների ոչ նպատակային   օգտագործումը, միջոցներ չի ձեռնարկել գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման փոփոխելու ուղղությամբ: Դրա հետևանքով Արագածավան համայնքի բյուջե պակաս է վճարվել ընդհանուր 10.666.161  ՀՀ դրամ գումարի չափով հողի հարկ:

2022թ. փետրվարի 22-ին Ա. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) առաջադրվել է մեղադրանք:

Նախաքննության ընթացքում վերջինս ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառված վերոնշյալ վնասը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել համայնքի ղեկավարի պաշտոնում մեղադրյալ Ա. Պ.-ի լիազորությունները կասեցնելու մասին, որը հաստատվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:

Նախաքննությունն ավարտվել է, դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: