Աղմկահարույց միջադեպ՝ Արցախի դրոշի շուրջ. ինչու են ներկել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված դրոշը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Թեժ կրքեր՝ Արցախի դրոշի շուրջ․ Ֆրանսիայի հրապարակում օրեր առաջ տեղադրված Արցախի Հանրապետության դրոշի վրայի սպիտակ զարդանախշն այսօր Ազգային ժողովրդավարական բևեռի մի խումբ ակտիվիստներ ներկել են՝ նմանացնելով ՀՀ դրոշին:

«Մեկ պետություն՝ մեկ դրոշ» խորագրով ակցիայի մասնակիցները նշում են, որ Արցախի դրոշը, այսպես կոչված, պառակտման խորհրդանիշ է՝ Արցախը բաժանում է Հայաստանից, քանի որ, ըստ նրանց, Արցախը Հայաստանի մաս է, ինչպես մյուս վարչատարածքային միավորները:

Հիշեցնենք՝ Արցախի դրոշը Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել էր ապրիլի 5-ին խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հանրահավաքից հետո: Այսպիսով ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ուշադրություն էին հրավիրել Արցախի կարգավիճակի խնդրի վրա:

Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչների կողմից Արցախի դրոշը ներկելուց ժամեր անց Դաշնակցության անդամներն Արցախի նոր դրոշ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում: ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը պնդում է՝ պղծվել է Արցախի դրոշը:

«Թուրքիայի և Ադրբեջանի աչքի գրող համարվող Արցախի դրոշի նկատմամբ Հայաստանի որևէ քաղաքացու կողմից ոտնձգություն է կատարվում, ես կդժվարանամ քաղաքական ուժ ձևակերպումը տալ: Ցանկացած բանական մարդու դժվար է մեկնաբանություն տալ այս վայրագ գործողությանը»,- ասում է Գեղամ Մանուկյանը։

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանն այլ կերպ է մեկնաբանում իրենց ակցիան: Ըստ նրա՝ Արցախի դրոշը տեղադրելով՝ Արցախն անջատում են Հայաստանից և նվիրում Ռուսաստանին:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը մշտապես պայքարել է այն գաղափարի համար, որ Արցախի դրոշ չկա և չի կարող լինել, քանի որ Արցախը Հայաստանի մաս է, ինչպես Սյունիքն ու Շիրակը:

Հայաստանի Գլխավոր դատախազությունն Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու տեսանյութն ուղարկել է ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ:

Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունը խստորեն դատապարտել է դրոշի ներկումը՝ դա համարելով անհարգալից վերաբերմունք։

«Կոչ ենք անում բոլոր ուժերին և քաղաքացիներին քաղաքական դիրքորոշում արտահայտելիս զերծ մնալ պետական խորհրդանիշներն ապականելու հակաօրինական արարքներից»,- նշված է հայտարարությունում։

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը, մինչդեռ, չի բացառում, որ այսօրինակ ակցիաները շարունակական են լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան