Էլեկտրամոբիլ՝ առանց սնուցման․ինչո՞ւ է քաղաքապետարանն ապամոնտաժում լիցքավորման կայանները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Ecocars ընկերության ներկայացուցիչը վրդովված է․ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ ապամոնտաժվել է իրենց տեղադրած էլեկտրամոբիլների լիցքավորման 4 կայան: Դրանք տեղադրվել էին Ուկրաինայի հայերի միության կողմից հիմնադրված Ecocars ընկերության միջոցներով։ Մինչ այս Հայաստանում 24 կայան է տեղադրել, որոնցից 11-ը Երևանում, մնացածը՝ մարզերում։

Ասում են՝ դիմել են քաղաքապետարանին ու ընկել բյուրոկրատական քաշքշուկների մեջ, հետո դիմել են Ճանապարհային ոստիկանություն և ներկայացրած 30 հասցեներից 11-ի համար ստացել են թույլտվություն, սակայն որոշ հասցեներում տեղադրելը հնարավոր չի եղել՝ էլեկտրական հոսանքի աղբյուրների բացակայության պատճառով։ Երբ նոր հասցեներ են ներկայացվել, Ճանապարհային ոստիկանությունը դեպի քաղաքապետարան է ուղղորդել։ Այնտեղից ստացվել է պատախան, որ մշակման փուլում է Երևանում վճարային տերմինալների, բանկոմատների, մեքենաների էլեկտրական լիցքավորման կայանների տեղադրման հայեցակարգը, որի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ հարցի քննարկմանը և հետագա ընթացքին։

Հունվարի 24-ին քաղաքապետարանին ուղղված հերթական ու անպատասխան մնացած նամակից հետո կայանները տեղադրվել են՝ այլևս չսպասելով պատասխանի, բայց համաձայնություն ստանալով և պայմանագիր կնքելով այլ տնտեսվարողների հետ, ում տարածքում տեղադրվել են կայանները։

Քաղաղաքապետարանից Factor TV-ին տեղեկացրին, որ ապամոնտաժման պատճառը եղել է տեղադրման թույլտվության բացակայությունը։

Մինչ կողմերը փորձում են լիցքավորման կայանների տեղադրման վեճը լուծել, Հայաստանում շարունակում են խրախուսել էլեկտրամոբիլների ներկրումն ու շահագործումը։ Այս տարվա ընթացքում առանց մաքսատուրքի Հայաստան կարելի է ներմուծել մինչև 7 հազար մեքենա, մյուս տարի՝ մինչև 8 հազար մեքենա։ Որոշումն օրեր առաջ ընդունել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ մաքսատուրքից ազատելով էլեկտրական մեքենաների ներմուծումը ԵՏՄ անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։

Բացի այդ, Հայաստանի ներքին կարգավորումներով մինչև 2023 թվականի վերջը ներկրվող էլեկտրական տրանսպորտային միջոցներն ազատվում են նաև ԱԱՀ-ից, քանի որ սա նաև բնապահպանական խնդիր է լուծում։ Էլեկտրամոբիլների թվի ավելացմանը զուգահեռ՝ արդյո՞ք լիցքավորման կայանների քանակը քաղաքում բավարար կլինի․ հարցն առայժմ անպատասխան է մնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան