Գարիկը հերոսացել էր հոր հետ հանդիպումից ժամեր անց. նորածին քույրն է ուրախություն բերել Հովակիմյանների ընտանիք․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

44-օրյա պատերազմում որդուն՝ Գարիկին կորցրած Հովակիմյանների ընտանիքում երկարատև ընդմիջումից հետո դարձյալ ժպիտ կա։ 4 ամսական Մարիան փոխել ու վերաիմաստավորել է 23 տարվա ամուսինների կյանքը։ Կատարվածը հրաշքի պես բան է՝ ասում է 40-ամյա Ալլան, որը փոքրիկին բնական ճանապարհով է ունեցել։

«Ամեն ինչ Աստծո կամքով էր, Մարիան մեզ փրկեց այս ամեն ինչից»,- ասում է Ալլան։

Նրա խոսքով՝ որդու կորստից հետո չարացել էր աշխարհի դեմ, հիմա Մարիան է ապրելու ուժ տալիս։ 23 տարվա ամուսիններն ուզում էին հենց աղջիկ ունենալ, որ Գարիկը միակը մնար․ «Չէինք ուզում փոքրիկի մեջ Գարիկին փնտրել»։

Չնայած դրան՝ ամուսինները 4 ամսական Մարիային Գարիկին նմանացնում են։

Գարիկ Հովակիմյանը ծառայում էր Թալիշում, տանկիստ էր․ մեծ սիրով էր մեկնել ծառայության, 4 ամսից էլ տուն էր վերադառնալու։ Պատերազմի օրերին Գարիկը կռիվ է մղել Թալիշի, Մատաղիսի ու Մարտակերտի ուղղություններով։ Հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, պատերազմի հենց առաջին օրերից կամավորագրվել ու սահման էր մեկնել։ Մռավի լեռներն էր պաշտպանում։ Հոկտեմբերի 26-ին հայր ու որդի վերջին անգամ հանդիպեցին։

«Մի քանի ժամ հետո դեպքը պատահել էր, սնարյադն ընկել էր Գարիկի ու ծառայակիցների վրա»,- պատմում է մայրը։

Հենց նույն օրն էլ Ալլան խոսել է որդու հետ, ասել էր՝ չվախենաք, ամեն ինչ լավ է լինելու։

Տանն ամեն ինչ Գարիկին է հիշեցնում․ նրա հիշատակի անկյուն են ձևավորել, որտեղ տեղ են գտել լուսանկարները, խաչը, ժամացույցը, Մարտական ծառայության մեդալը։ Լուսանկարներից մեկն էլ Մարիայի սենյակում է, իսկ փոքրիկին տանկիստ եղբոր նկարով շապիկ են հագցնում, որ միշտ պահապան լինի նրան։

Թող բոլոր որդեկորույս մայրերը կրկին զգան մայրանալու բերկրանքը՝ ընդգծում է 40- ամյա Ալլան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան