«Մենք դեռ չունենք պաշտոնական դիրքորոշում վարչապետի ցանկացած թեկնածուի հետ կապված». Ծառուկյանի խոսնակը՝ Փաշինյանին սատարելու մասին

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

«Ելք» խմբակցությունն այսօր արդեն խորհրդարանում առաջադրել է խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում:

Չնայած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր կոչ արեց ԲՀԿ-ականներին միահամուռ միանալ համաժողովրդական շարժմանը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռ որոշում չունի՝ վարչապետի ո՞ր թեկնածուին է սատարելու:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն է հայտարարել թեկնածու առաջադրելու մասին, իսկ «Ելքն» արդեն առաջադրել է: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա Հանրապետականի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

«Մենք դեռ չունենք պաշտոնական դիրքորոշում վարչապետի ցանկացած թեկնածուի հետ կապված»,- factor.am-ի հարցին ի պատասխան ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Մինչդեռ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Azatutyun.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ելքը» վարչապետ է առաջադրելու Նիկոլ Փաշինյանին և իրենց պետք է 53 ձայն, որ նա ընտրվի՝ հավելելով, որ կարծում է՝ կա նման հնարավորություն: Էդմոն Մարուքյանն ասել է, որ «Ելք»-ը և «Ծառուկյան» դաշինքը միասին 40 մանդատ ունեն, և կարծում է, որ 13 մանդատ ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից կարող են ստանալ: Ասել է թե՝ «Ելքը» հույս է դրել իրենց միացած «Ծառուկյան» դաշինքի վրա, սակայն «Ծառուկյան» դաշինքը հնարավոր է չսատարի իրենց:

«Մենք այդ թեմայով քննարկում դեռ չենք ունեցել: Հենց կքննարկենք, քաղաքական օրակարգը կձևավորենք, էդ ժամանակ էլ կտեղեկացնենք: Էս պահին մենք համաժողովրդական ընդվզման կողքին ենք, իսկ մնացած բոլոր հարցերը վարչապետի ցանկացած թեկնածության հետ կապված կլինեն քննարկումներ, եզրահանգումներ և նոր մենք մեր վերջնական դիրքորոշումը կասենք»,- Փաշինյանին սատարելու առթիվ ասաց Իվետա Տոնոյանը:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ շարժմանը միանալը դեռ չի նաշանակում, որ իրենք անվերապահորեն աջակցելու են Փաշինյանին: «Մենք ժողովրդի հետ ենք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։ Եվ մեր պատգամավորական ձայները, որոնք մեզ տվել է ժողովուրդը, չենք պատրաստվում տալ ոչ մեկին»,- ասել է Էնֆիաջյանը։

Միաժամանակ, «Ծառուկյան» դաշինքը կողմ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացվեն։

Մարինե Խառատյան