Միջնորդագրեր ՀՀ առողջապահության նախարարին՝ դիահերձումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, դիակների պահպանության խնդիրներով

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. դեկտեմբերի 26-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» (ԴԳԳԿ) ՊՈԱԿ Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչի կողմից 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում, նշված բաժնում դիահերձումներ իրականացնող մայրապետի և մեկ այլ անձի օժանդակությամբ դիակի դատաբժշկական փորձաքննություններ կատարելու դիմաց շուրջ 60 հանգուցյալների ազգականներից ընդհանուր առանձնապես խոշոր չափի 2.100.000 ՀՀ դրամի առերևույթ կաշառք ստանալու դեպքի առթիվ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նախաքննության ընթացքում մեղադրյալները ցուցմունքներ են տվել այն մասին, որ գումարը վերցրել են ոչ թե դիակի դատաբժշկական փորձաքննության կամ դիահերձման համար, այլ դիակի մշակման և դիմահարդարման դիմաց: Այսինքն՝  աշխատանքային պարտականությունների մեջ չի մտել դիակի մշակումը, դիմահարդարումը, շորերը հագցնելը և դագաղի մեջ տեղադրելը: Դրանք եղել են լրացուցիչ ծառայություններ, որի դիմաց դիակատերերից վերցրել են 10.000 ՀՀ դրամից մինչև 35.000 ՀՀ դրամ:

ՀՀ ԱՆ  ԴԳԳԿ ՊՈԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունն իրականացնում է տնային մահերի դիահերձման,  դիակների բալզամացիայի, դիակների հուղարակավորության նախապատրաստական աշխատանքների, բժշկական հետազոտությունների իրականացման ձեռնարկատիրական գործունեություն:

ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում կատարված՝ նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, ԴԳԳԿ ՊՈԱԿ կանոնադրության, ՊՈԱԿ-ի և աշխատակիցների միջև կնքված աշխատանքային պայմանագրերի, ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք կարևոր խնդիրներ չունեն հստակ կարգավորումներ և պարզ չէ, թե ինչ ընթացակարգով են իրականացվում դրանց վերաբերող գործառույթները:

Մասնավորապես, պարզ չէ, թե աշխատանքային պայմանագրերով նախատեսվող «դիակի մշակում» կատարելու պարտականությունը ինչպիսի կոնկրետ գործառույթների համակցություն է նախատեսում, կամ՝ ինչ կարգով, ինչ չափորոշիչների հիման վրա են սահմանվում վճարովի ծառայությունների տեսակները, դրանց վճարների չափերը, որոնք են այդ վճարովի ծառայությունները, ինչ իրավական ակտերով են սահմանվում, այդ տեղեկատվությունը որքանով է հասանելի քաղաքացիներին, ինչ կարգով են կազմակերպվում և իրականացվում վճարումները, ում կողմից  է վերահսկվում վճարովի ծառայությունների կատարումը և վճարների գանձումը և այլն: Պարզ չէ նաև, թե հեռավոր բնակավայրերում վճարովի ծառայությունների համար ինչ հնարավորություններ են ստեղծված, ինչպես են այնտեղ կազմակերպվում վճարովի ծառայություները:

Մեկ այլ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ թեև ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. հուլիսի 31-ի N 11-Ն հրամանով  չիդենտիֆիկացված դիակների պահպանման համար ապահովվում է -150 -250 C ջերմաստիճան, հերձարանում և նախահերձարանում դիակների պահման սենյակի և սանհանգույցի պատերը մինչև առաստաղ պետք է լինեն կաֆելապատ, սակայն հիշյալ հրամանը ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտորն ՊՈԱԿ-ին չի վերաբերում: Վերջինիս կողմից դիակների պահպանության պարտավորություն կամ պահպանության պարտադիր պայմաններ սահմանող որևէ իրավական ակտ առկա չէ:

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր քաղաքացի գործնակնում առանչվում է ոլորտային նշված հիմնահարցերի չկարգավորվածությունից բխող կոռուպցիոն ռիսկերի, իսկ դիակների պահպանության պարտադիր պայմանների սահմանումը և տեխնիկական հնարավորությունների առկայությունը խիստ կարևոր է,  ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնոդրագրեր է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին:

Դրանցով բարձրացվել է դիակի դատաբժշկական փորձաքննության իրականացման և հավելյալ վճարովի ծառայությունների մատուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու և հնարավոր հանցավոր չարաշահումների տեղիք տվող կարգավորումների անորոշությունները վերացնելու նպատակով սահմանել ինչպես ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելիս դիահերձման գործընթացում կոնկրետ գործառույթների համակցությամբ պարտավորությունների, այնպես էլ հավելյալ վճարովի ծառայությունների, դրանց տեսակների, վճարների չափերի վերաբերյալ համապատասխան կարգեր:

Բացի այդ, կարևորվել է դիակների պատշաճ պահպանման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից դրանց պահպանությունն իրականացնելու պարտավորության համապատասխան կարգի սահմանման, ՊՈԱԿ-ը դիակների պահպանության համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և այլ պայմաններով ապահովելու անհրաժեշտությունը: