Սերժ Սարգսյանը դատարանի բակում գոռում էր Արցախի մասին. լավ գիտեր՝ ինչ փուլում է բանակցային գործընթացը. Արուսյակ Ջուլհակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սերժ Սարգսյանը օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրենք ամեն ինչ արել են, որպեսզի Արցախի խնդրին խաղաղ լուծում տրվի, և մեղավոր չեն, որ 2018-ին իշխանության եկան մարդիկ, որոնք ասացին՝ սեփական կետից ենք սկսում բանակցությունները: Սարգսյանի խոսքով՝ այսպիսի կոնֆլիկտների լուծման համար ոչ թե 30, այլ հաճախ 40 և ավելի տարիներ են պահանջվում:

Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ արցախյան հակամարտության պես կոնֆլիկտների լուծումն իսկապես բարդ է:

«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն տեսակետին, թե 2018-ի հեղափոխության պատճառով այդ կոնֆլիկտի լուծման համար խոչընդոտներ են առաջացել, կարծում եմ՝ երրորդ նախագահը ստում է:

Այս համատեքստում բոլորի ուշադրությունն ուզում եմ հրավիրել մի հանգամանքի վրա, երբ դեռևս պատերազմից առաջ Սերժ Սարգսյանի դատավարության ժամանակ վերջինս դատարանի բակում բարձրախոսով գոռում էր, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այն ժամանակ բոլորի մոտ դա ծիծաղ առաջացրեց: Հիմա հետահայաց նայելով՝ պարզ է դառնում, որ նա շատ լավ հասկանում էր, ինչ է խոսում, քանի որ շատ լավ գիտեր, թե ինչ ժառանգություն է թողել մեզ, և թե ինչ փուլում է բանակցային գործընթացը. մի բան բանակցել են, այլ բան ներկայացրել, անկեղծ չեն եղել ժողովրդի հետ և չեն տեղեկացրել, թե ինչ տարբերակներ կան»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: