Այդ գործակալների ցույցին, կարմիր գծերին չեմ հավատում․ ՌԴ-ին եք վաճառել ՀՀ-ն և Արցախը, նո՞ր արթնացաք․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ընդդիմությունն այսօր հանրահավաք անցկացրեց Երևանում՝ Փաշինյան-Ալիև բրյուսելյան  հանդիպմանն ընդառաջ։ Այն անվանել են հանրահավաք՝ հանուն Արցախի, որպեսզի ընդդիմությունը ներկայացնի կարմիր գծեր, որոնք իշխանությունը չպիտի անցնի։ Ըստ նրանց՝ պիտի բացառել Արցախն Ադրբեջանի կազմում լինելը, նաև հետագա բանակցություններում այդ տարբերակի բացառում կատարվի։

Արդյո՞ք ընդդիմության և իշխանության կարմիր գիծը նույնն է՝ հարցը Factor TV-ի հարցազրույցում ուղղեցինք Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին, որն արտախորհրդարանական ուժերի ձևաչափով պարբերաբար հանդիպում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկում տարատեսակ հարցեր, այդ թվում՝ Արցախի հաամարտության թեման։

«Ես չեմ հավատում ընդդիմության կարմիր գծերին, որովհետև այդ ընդդիմությունը վաճառել է Հայաստանը և Արցախը Ռուսաստանին։ Ես իրենց անկեղծությանը չեմ հավատում»,- ասաց նա։

Հարցին՝ ինչպե՞ս է ընդդիմությանը մեղադրում այդպիսի հարցում, երբ պատերազմի արդյունքը գրանցվել է Նիկոլ Փաշինյանի օրոք, Տիգրան Խզմալյանն արձագանքեց․ «Գիտեք՝ Հայաստանն իր ընդերքով, երկաթուղով, կապով, անվտանգային և քաղաքական համակարգերով տրված է ՌԴ-ին մոտավորապես 2000-ականների սկզբից՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, մենք դա գիտենք։ Հիմա նաև տեղեկանում ենք, թե իրենք ինչպիսի պայմանագրեր էին պատրաստ ստորագրել նաև Արցախի վերաբերյալ։ Այն, որ այդ ամենը ջարդվեց Փաշինյանի գլխին, դա չի արդարացնում նրան, բայց դա նաև նրանց չի արդարացնում։ Եկեք հիշենք՝ նկատած կլինեք, որ ամեն անգամ, երբ պաշտոնական Երևանն այցելում է Բրյուսել, Փարիզ, Վաշինգտոն, սկսվում են ճակատագրական և դարակազմիկ ցույցեր Երևանում»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան