Թմրանյութերի վաճառքի գովազդ՝ Գյումրու շենքերի վրա․ քաղաքապետարանը դիմել է ոստիկանություն․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Մեկ շաբաթ է՝ Գյումրու տարբեր թաղամասերի, այդ թվում պատմական կենտրոնի շենքերի վրա հայտնվել են գրառումներ։ Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զբոսավարները համոզված են, որ դրանց հեղինակները Telegram-ի միջոցով թմրանյութերի վաճառք իրականացնողներ են։ Դա պարզելու համար Գյումրու քաղաքային իշխանությունը դիմել է ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը։ Նա հայտնեց, որ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժինը որոշ շենքերից հեռացրել է այդ գրառումները։ Ըստ նրա, որոշակի դժվարություն է ներկայացնում քաղաքի պատմամշակութային շենքերի վրայից այդ գրառումները հեռացնելը, քանի որ խնդիր կա շենքերը չվնասել։ Փոխքաղաքապետի հավաստիացմամբ, քաղաքային իշխանությունն ամենօրյա կապի մեջ է ոստիկանության հետ։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում՝ պարզելու, թե ովքեր են հեղինակները։

«Այս մասին առաջինն ահազանգել է Կումայրի արգելոց-թանգարանի տնօրենը, նա լուսանկարներ բերեց ու տեսանք, որ, ցավոք, նաև քաղաքի պատմամշակութային շենքերի վրա կան նման գրառումներ, օրինակ՝ կար Գյումրու ռեստորանի շենքում, որն արդեն մաքրել ենք։ Մենք ահազանգեցինք ոստիկանութուն, և մեր բնակկոմունալ բաժինը սկսեց մաքրման աշխատանքներ տանել», – Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը։

Պաշտոնյայի ասելով՝ չնայած քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները մաքրում են, սակայն դրանք հայտնվում են նոր վայրերում։

Արմիկ Մովսիսյան