Անուշ Բեղլոյանը մանդատը, հնարավոր է՝ վայր դնի. ՔՊ-ն նրան առաջադրել է ՄՊՀ անդամի թեկնածու

Լուրեր

16.11.2026 | 11:04
ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի ղեկավարները նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն
16.11.2026 | 11:03
19-ամյա Միրա Անդրեևան Ամփոփիչ մրցաշարի 2-րդ ամենաերիտասարդ հաղթողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 11:02
Ժողովրդավարության հետընթացը, հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 11:02
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.11.2026 | 10:55
Հակակոռուպցիոն կոմիտեն Չինաստանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցությունն ու տեխնիկական աջակցության հնարավորությունը
16.11.2026 | 10:42
Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և արգելել նրա շփումը երեք մանկահասակ երեխաների հետ․ ՔԿ
16.11.2026 | 10:30
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2026 | 10:23
Իսպանիայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 10:15
Աննա Վարդապետյանն ու Դուբայի գլխավոր դատախազը քննարկել են ապօրինի գույքի բռնագանձման և փողերի լվացման դեմ պայքարի հարցեր
16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրել է պատգամավոր Անուշ Բեղլոյանի թեկնածությունը: Այս մասին Factor TV-ին հայտնեցին խմբակցությունից։ ՄՊՀ անդամ ընտրվելու դեպքում Բեղլոյանը պետք է վայր դնի մանդատը։

Հիշեցնենք, որ Անուշ Բեղլոյանը պատգամավոր էր նաև նախորդ գումարման խորհրդարանում. ընտրվել էր «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով: Բեղլոյանը նախորդիվ աշխատել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակում, «Արմենտել» ՓԲԸ-ում, «Հայաստան» և Idea հիմնադրամներում:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՄՊՀ անդամի թափուր տեղի համար առաջադրել են փաստաբան Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: Նշենք, որ առաջադրված երկու թենածուների հարցով պետք է քննարկում տեղի ունենա նախ ԱԺ-ի հանձնաժողովում, ապա՝ լիագումար նիստի ընթացքում։

Մերի Մարտիրոսյան