Կարևոր որոշում Վճռաբեկ դատարանից՝ դատապարտյալին վաղաժամկետ պայմանական ազատ արձակելիս նրա նախընթաց վարքագիծը գնահատելու առումով

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ մի գործով դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է այն բավարարելու վերաբերյալ կարևոր որոշում՝ հատկապես ՔԿՀ-ներում դատապարտյալների վարքագծի գնահատման տեսանկյունից:

Մասնավորապես, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի  38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, և 4-րդ կետերով, 38-238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձին 2020թ. սեպտեմբերի 15-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատել էր պատժի չկրած շուրջ 3 տարի ժամկետով ազատազրկումը կրելուց՝ սահմանելով փորձաշրջան:

Դատարանը գտել էր, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագծով հավատ է ներշնչում ուղղման ճանապարհը բռնած լինելու առումով:

Դատախազի բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օրինական ուժի մեջ էր թողնել որոշումը, ինչի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել էր վճռաբեկ բողոք:

Գործում առկա՝ պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի վարքագծի, առողջական վիճակի վերաբերյալ փաստական հանգամանքները գնահատելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, ըստ էության համաձայնելով ՀՀ դատախազության գրեթե բոլոր հիմնավորումների հետ, արձանագրել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ՔԿՀ-ում մնալու ամբողջ ժամանակահատվածում դատապարտյալի վարքագծի մասին քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցներում նշված կարևոր հանգամանքներ: Մասնավորապես, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում դատապարտյանը չի խրախուսվել, չի մասնակցել կրթական ծրագրերին, մարզական և մշակության միջոցառումներին կամ քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ միավորումներին ու վերասոցիալականացման՝ այդ թվում անձնական զարգացման միջոցառումներին:

Այսինքն, ըստ էության, ՀՀ Վճռաբեկ դատարանը համաձայնել է վճռաբեկ բողոքում, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության ստուգման շրջանակում դատախազական ակտերով արտահայտած այն հստակ մոտեցմանը, որ խրախուսանքի բացակայության, կրթական ծրագրերին, մարզական, մշակութային, վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման միջոցառումներին չմասնակցելու պայմաններում տևականորեն կարգապահական տույժերի չենթարկվելը չի կարող գնահատվել որպես դատապարտյալի այնպիսի վարքագիծ, որը կարող է հիմք դարձվել նրան մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելու կամ պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթաց իրականացնելու համար:

Մինչդեռ տվյալ դեպքում, դատապարտյալը պատժի կրման ընթացքում նույնիսկ 5 անգամ ենթարկվել էր կարգապահական տույժի:

Ավելին, Վճռաբեկ դատարանը կատարել է ևս մեկ կարևոր ընդգծում առ այն, որ կոնկրետ իրավիճակներում դատապարտյալի առողջական վիճակը բավարար գործոն չի կարող դիտվել աշխատանքներում ներգրավված չլինելը հիմնավորելու համար, քանի որ ցանկության դեպքում նա կարող է ներգրավվել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չպահանջող աշխատանքներում:

Վճռաբեկ դատարանը նաև էական նշանակություն է տվել նախկինում, այսինքն՝ մինչև դատավճռով ազատազրկման ենթարկվելը դատապարտյալի վարքագծին՝ նրա ուղղման աստիճանը որոշելու, վաղաժամկետ պայմանական ազատվելուց հետո օրինապահ վարքագիծ դրսևորելու, նոր հանցանք կատարելուց զերծ մնալու մասին հիմնավոր կանխատեսում անելու տեսանկյունից: Մասնավորապես, դատարանն ընդգծել է, որ  տվյալ անձը մեկ անգամ արդեն պայմանական վաղաժամկետ ազատված է եղել ազատազրկման ձևով նշանակված պատժի մի մասը կրելուց, սակայն հետո կատարել է դիտավորյալ, ծանրացուցիչ հանգամանքներում նոր համասեռ հանցագործություն:

Ելնելով նշված և այլ իրավական գնահատականներից՝ դատարանը եզրահանգել է, որ պատժի կրումից դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն եղել,
նրանք պատշաճ չեն գնահատել գործի փաստական հանգամանքները և արդյունքում թույլ են տվել էական խախտում՝ օրենքի ոչ ճիշտ կիրառում: Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել դատապարտյալ Գ. Դավթյանի վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումները: