Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալությունը հաստատել է 4 500000 շվեյցարական ֆրանկ (CHF) գումարի չափով ֆինանսավորումը

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

2022 թվականի ապրիլի 4-ին Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալությունը (SDC) հաստատել է ավելի վաղ հայտարարված «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» նախագծի 4 500 000 շվեյցարական ֆրանկ (CHF) գումարի չափով ֆինանսավորումը․ տեղեկացնում են Շվեյցարիայի համագործակցության երևանյան գրասենյակից։

«Նախագիծը կաջակցի Հայաստանին նորարարական ձևով համատեղել բնության պահպանությունն ու տնտեսական աճը՝ ի բարօրություն նրանց, ովքեր ամենաշատն են դրա կարիքը զգում։ Նախագիծն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (SDA) կողմից՝ որպես «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մաս:

Կովկասի էկոտարածաշրջանը կենսաբանական բազմազանությամբ աշխարհի ամենահարուստ տարածքներից մեկն է։ Միևնույն ժամանակ, Հայաստանի լեռնային էկոհամակարգը գյուղական համայնքների համար հանդիսանում է կարևոր արտադրողական աղբյուր։ Այնուամենայնիվ, երկրի բնապահպանական իրավիճակն արագորեն վատթարանում է՝ կլիմայի փոփոխության ազդեցության, հողի և բնական ռեսուրսների վատ կառավարման հետևանքով: Գյուղական աղքատության բարձր մակարդակն արտացոլում է վատ բնապահպանական իրավիճակը: Ընթացիկ քաղաքականությունը մինչ այժմ գրեթե չի արձագանքել աղքատության, շրջակա միջավայրի քայքայման և կլիմայի փոփոխության հետևանքների եռակի մարտահրավերներին:

Այդ մարտահրավերներին դիմակայելու համար Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող «Կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար Հայաստանում» նախագիծը նպատակ ունի բարելավելու հեռավոր շրջաններում գտնվող ֆերմերների և գյուղական ձեռնարկությունների եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների առավել խնայողաբար և ավելի կայուն օգտագործման շնորհիվ: Որպես տնտեսական աճը, բնական ռեսուրսների և կենսաբազմազանության պաշտպանությունը միմյանց կապող ջանքերի գործադրում, նախագիծը նպաստում է նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը: Նախագծի սիրտն ու առանցքը էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության զարգացումն է՝ գյուղական բնակչության և հատկապես դրա աղքատ կազմի մասնակցությամբ, ովքեր նախաձեռնության հիմնական շահառուներն են: Ներառական զբոսաշրջության այս ուղղությունը, որը լրացնում է պաշտոնական ազգային զբոսաշրջային քաղաքականությունը, Հայաստանում և Հարավային Կովկասում ընդլայնվելու մեծ ներուժ ունի:

Նախագիծը կտևի ութ տարի: Ֆինանսավորումը կկազմի 4500 000 շվեյցարական ֆրանկ (CHF) և այն կիրականացվի ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Նախագիծը «Էկո-միջանցք հիմնադրամ Կովկասի համար» (ECF) ավելի ընդարձակ տարածաշրջանային ծրագրի մի մասն է, որն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և KfW Զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Ծրագրի հայկական բաղադրիչն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի» (WWF) հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի (SDA) հետ գործընկերությամբ»,- ասված է հաղորդագրությունում։