ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարարության քաղաքական տնօրենի և ՆԳ փոխնախարարի հետ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և Ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ. տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական սրված իրադրության վերաբերյալ:

Այս համատեքստում ԱԽ քարուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները: Քարտուղարը նաև ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները: Ա. Գրիգորյանը հիշեցրել է, որ Երևանը Հայաստանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդներին հրավիրել է ստուգելու Հայաստանի ռազմական ինքնաթիռների տեղում լինելու փաստը:

Լիտվայի պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսին իր հերթին ներկայացրել է Լիտվայի կիբերանվտանգության համակարգը: Ներքին գործերի փոխնախարար Լանչինսկասի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել ու արձանագրել են միջազգային աճող միգրացիայից բխող մարտահրավերների առկայությունը և դրա վերահսկման նպատակով հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը:

Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխողումների ընթացքը և շնորհակալություն հայտնել պարոն Լանչինսկասին դրա հայեցակարգի մշակման մեջ նրա անձնական ներդրման համար:

Այս համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ ոստիկանության և ԼՀ Ներքին գործերի նախարարության միջև զարգացող համագործակցությունը: Լիտվական կողմը նաև հայտնել է իր պատրաստակամության մասին՝ կիսվելու հայկական կողմի հետ սահմանների կառավարման ոլորտում իր հարուստ փորձով: