Այսօրվանից գազը թանկանում է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօրվանից բնական գազի համար ՀՀ քաղաքացիները կվճարեն նոր սակագնով։ Որոշումը կայացրել էր Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին հարցը: Սպառած գազի դիմաց Հայաստանի սպառողները մինչ այս տարբերակված սակագին էին վճարում, մասնավորապես՝ սոցիալապես անապահով խմբերը` 100 դրամ՝ 1 խմ-ի համար, իսկ մնացած բնակիչ-բաժանորդները` 139 դրամ` 1 խմ-ի համար, ամսական 10 հազար խորանարդ մետր գազ սպառող խոշոր սպառողները (տնտեսվարողները) 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 1000 խմ համար։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր որոշմամբ սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազ սպառելու դեպքում չի փոխվի՝ 100 դրամ ամեն 1 խմ դիմաց։ Սոցիալապես անապահով ընտանիքներից բացի բնակչության մյուս խավերի համար բնական գազի համար սակագին է սահմանվել 143,7 դրամ ամեն 1 խմ դիմաց։ Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար կկազմի 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի համար։ Գյուղատնտեսության ոլորտի վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողները ևս կվճարեն 1000 խմ-ի դիմաց 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Վերոնշյալ կետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 դրամ և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար։