Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական զորքերը լքել են Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր «Էներգոատոմը» հայտարարել է, որ ռուսական զորքերը լքել են Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը։ Գործակալությունն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է «հանձնման-ընդունման ակտի» լուսանկարը, որը կազմվել է, ինչպես ասում են, ռուսական զորքերի կողմից։
Այդ փաստաթղթում Ռուսաստանի կողմից զավթված Չեռնոբիլի ատոմակայանը անվանվում է «պահպանվող օբյեկտ», ինչպես նաև նշվում է, որ ուկրաինական կողմը «պահանջներ չունի» ռուս զինվորականներից։

«Վերջնականորեն հաստատելով Չեռնոբիլի ատոմակայանը լքելու մտադրությունը՝ օկուպանտները կազմել և ստորագրել են «Չեռնոբիլի ատոմակայանի պահակախմբի ընդունման ու հանձնման ակտը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Դրանում ասվում է, որ «պահպանվող օբյեկտի վարչակազմը պահանջներ չունի Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերից»։ Այնինչ՝ Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկայացված փաստաթուղթը կայանի աշխատակիցների կողմից ստորագրվել է ճնշման տակ։

Ըստ «Էներգոատոմի»՝ Չեռնոբիլի ատոմակայանից հեռանալիս ռուս զինվորականներն իրենց հետ տարել են Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողներին, որոնց գերության մեջ էին պահում փետրվարի 24-ից, երբ կայանը գրավվել էր։