Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումներ` Իջևան և Բերդ քաղաքներում

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Պարեկային ծառայության շուրջ հերթական հանրային քննարկումը մարտի 30-ին էր՝ Տավուշի մարզի Իջևան և Բերդ քաղաքներում։

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ` միջոցառումը կազմակերպել էին «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Ռեստարտ Իջևան» հասարակական կազմակերպությունները։ Մասնակցում էին կազմակերպությունների ներկայացուցիչները, ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը և պարեկային ծառայողներ։

Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը խոսեց ոստիկանության կրթահամալիրում անցկացվող հնգամսյա դասընթացների, քննությունների կարգի, աշխատավարձի դրույքաչափերի և ծառայության անցնելու գործընթացի կազմակերպման մասին, իսկ պարեկները ներկայացրին ծառայությունում օգտագործվող տեխնիկան, դրա հնարավորությունները և պարեկի գործառույթները։ Ծառայությունով հետաքրքրված անձինք ծանոթացան պարեկային ծառայողական մեքենայի հնարավորություններին, օգտագործվող տեխնիկային ու սպառազինությանը։

Հիշեցնենք, որ տարեվերջին Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում կգործի պարեկային ծառայություն։ Նշված մարզերի պարեկային ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը՝ ոստիկանության կրթահամալիրում։