Ազգային հերոսից՝ մեղադրյալ․ ի՞նչ է սպասվում կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախարար Փիլոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին ՀՀ Ազգային հերոսի կոչմանն արժանացած, ապա 1 ամիս անց արտակարգ իրավիճակների նախարար նշանակված Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել։ Այսօր տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ, իր խոսքով, «ոչ հաճելի խնդրին» անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ս

Օրեր շարունակ ԱԻՆ-ում իրականացվող խուզարկությունների, Փիլոյանի և ԱԻՆ-ի մի քանի տասնյակ աշխատակիցների հարցաքննությունների պատճառների մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այսօր։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նախարարը և ԱԻՆ 10-ից ավելի աշխատակիցներ մեղադրվում են խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների համար։

Նախաքննությամբ պարզվել է, որ Անդրանիկ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊԸ-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա.Հ.-ի օժանդակությամբ 2022թ. ստացել է խոշոր չափերով կաշառք: Խորհրդականի տան խուզարկությամբ նաև հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք:

«Նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն՝ համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: ԱԻՆ մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ.Մ.-ն իր ծանոթ Ա.Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության Փրկարարական ծառայության ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, որն ընդունել է այդ առաջարկը: Ա.Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ.Մ.-ն օժանդակել է նախարար Ա.Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն»,- նշվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:

Քննությամբ պարզվել է նաև, որ Վ․Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ԱԻ նախարարի հետ, վերջինի կողմից իր լիազորությունների շրջանակում նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար անձանցից պահանջել և ստացել է 2․000-2․500 դոլարի չափով ապօրինի վարձատրություն:

Այսպիսով՝ Փիլոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ խոշոր չափերով կաշառք ստանալը։ Քննիչի որոշմամբ՝ նախարարը ձերբակալվել է և միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախարարին առնչվող քրեական այս գործի շուրջ հանրային հետաքրքրությունը միգուցե այնքան մեծ չլիներ, եթե Փիլոյանն Ազգային հերոսի կոչում չունենար։ Այդ կոչումը Փիլոյանը ստացել էր 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին այդ մասին նախ հայտարարեց վարչապետ Փաշինյանը, ապա երկու օր անց արդեն նախագահի մակարդակով այդ ժամանակ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար պարգևատրվեց Հայրենիքի շքանշանով։ Սոցիալական ցանցերում օգտատերերն ակտիվորեն սկսեցին քննարկել հարցը՝ ո՞ր բացառիկ ծառայությունների համար էր Փիլոյանն արժանացել Ազգային հերոսի կոչման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան