Չես հասկանում` ինչի համար քեզ կարող են պատժել․ ի՞նչ են պատմում Հայաստան եկած ռուս ծրագրավորողները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Երևանի կենտրոնում տեղակայված սրճարաններից մեկում վերջին շրջանում մարդաշատ է օրվա գրեթե բոլոր ժամերին․ հիմնականում Ռուսաստանից ժամանած երիտասարդներ են՝ ՏՏ ոլորտի մասնագետներ։ Ուկրաինայում պատերազմն ու այդ պատերազմի նկատմամբ դիրքորոշումն է Երևան բերել Վադիմին։ Ծրագրավորող է, առայժմ աշխատանք չունի, բայց Հայաստանից կփորձի աշխատել ու պատվիրատուներ գտնել։ Factor TV-ի հետ զրույցում նա նշեց, որ արևմտյան պատժամիջոցներն արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ են ստեղծել ռուսաստանցի ծրագրավորողների համար, իսկ ապագան ավելի անորոշ է։

Մարտի կեսերին կնոջ հետ, որ նույնպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ է, Հայաստան ժամանեց նաև ծրագրավորող Եգորը։ Նա վերջերս էր աշխատանք գտել սինգապուրյան ընկերություններից մեկում։ Աշխատանքը կորցնել չէր ուզում, իսկ այդպիսի վտանգ կար։ Թե որքան կմնան այստեղ, դեռ չգիտի։ Կարևորն այստեղից կարողանում են հեշտությամբ աշխատել։

Թեև պաշտոնական թվեր դեռևս չեն հրապարակվել, սակայն Հայաստան տեղափոխված մի քանի տասնյակ հազար ռուսաստանցիների մեջ մեծ թիվ են կազմում հենց ՏՏ ոլորտի մասնագետները։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ այս հոսքը կարող է կրկնապատկել Հայաստանի ՏՏ ոլորտի ծավալները։

Համաձայն ռուսալեզու habr.com կայքի հետազոտության՝ 2022 թվականի մարտին ռուսաստանյան ՏՏ մասնագետների 33%-ն աշխատանք է փնտրում արտասահմանյան ընկերություններում՝ տեղափոխվելու հնարավորությամբ։ Հայկ Չոբանյանի կարծիքով՝ իրավիճակը մեր շահերին ծառայեցնելու համար պետք է ոլորտի մարմիններն առավելագույն չափով կազմակերպված և պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերեն ու բացառվեն սպեկուլյացիաները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան