ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մոտ մեկ ժամ առաջ ձերբակալվել է արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Թե կոնկրետ ո՞ր քրեական գործով է Փիլոյանն անցնում, կառույցն այս պահին մանրամասներ չի ներկայացնում։

Նշենք, որ քրեական գործի շրջանակում, ի թիվս ԱԻՆ տասնյակ աշխատակիցների, Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել է նաև Անդրանիկ Փիլոյանը, որն այս պահին գտնվում է արձակուրդում։

Հիշեցնենք՝ օրեր առաջ իրավապահները խուզարկություն էին իրականացրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել էր Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը:

«Քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։ Այլ տեղեկատվություն այս պահին չեմ կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով»,- նշել էր Օհանջանյանը։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրվել է երկշաբաթյա արձակուրդ։ Այս պահին նրան փոխարինում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Ռոզա Վարդանյան