Թուրքիան կարող է իր ոստիկանական ուժերն ուղարկել Ադրբեջան՝ Ալիևին պաշտպանելու համար․ Nordic Monitor

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ ոստիկանական գործողություններ իրականացնել և համատեղ աշխատել «դիվերսիոն գործողությունների» դեմ ՝ ըստ նոր արձանագրության, որի պատճենը հայտնվել է Nordic Monitor-ի տրամադրության տակ։ 

Այս փաստաղթուղթը Թուրքիայի համար ճանապարհ է բացում՝ տարբեր սխեմաներով Ադրբեջանում ոստիկանական ուժեր տեղակայելու համար, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևին աջակցելու համար, եթե «նա բախվի քաղաքացիական անկարգությունների կամ հակակառավարական ցույցերի», ինչը, անկասկած, դիվերսիոն գործունեություն է համարվելու։

Թուրքական ոստիկանության Անվտանգության գլխավոր վարչությունը Թուրքիայի գլխավոր իրավապահ մարմինն է, որն ունի մոտ 330,000 աշխատակից։ Այն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենակարևոր գործիքն է՝ հակառակորդներին, քննադատներին և այլախոհներին բանտարկելու և վախեցնելու համար։

Էրդողանի կառավարությունը, մասնավորապես, հենվում է Չևիկ Քուվեթի մասնագիտացված ստորաբաժանման և համազգային ոստիկանական ուժերի վրա, որը բաղկացած է մոտ 30․000 հոգուց և հաճախ օգտագործվում է որպես կոպիտ ուժ՝ բողոքի ցույցերը ճնշելու համար։ 

Վերոնշյալ փաստաթուղթը թույլ է տալիս ոստիկանական ուժերի այս ստորաբաժանման անձնակազմերը տեղակայել նաև Ադրբեջանում։

2020 թվականի փետրվարի 25-ով թվագրված արձանագրությունը ստորագրել են Թուրքիայի Emniyet-ի ղեկավար Մեհմեթ Աքթաշը և Ադրբեջանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։ Այն մի քանի ուղղումներ է մտցրել Անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում, որը երկու երկրների կողմից ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 13-ին:

Փաստաթուղթը Թուրքիայի խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել 2022 թվականի մարտի 25-ին և, ըստ հրապարակման, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանի որ Էրդողանի կուսակցությունը և նրա դաշնակիցները վերահսկում են օրենսդիր մարմնի ձայներն ու օրակարգը։

Փոփոխությունները նաև ենթադրում են, որ Ալիևը ցանկանում է համոզվել՝ Էրդողանը թիկունք է կկանգնի իրեն քաղաքացիական անկարգությունների կամ բողոքի ցույցերի դեպքում և կարող է օգնություն կանչել, եթե դրա կարիքը լինի։

Էմմա Չոբանյան