«Մենք չենք թուլացնի մեր վճռականությունը». Բայդենը, Ջոնսոնը, Մակրոնը, Շոլցը և Դրագին քննարկել են Ուկրաինային ուժեղացնելու անհրաժեշտությունը

Լուրեր

11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց է ունեցել արևմտյան առաջնորդների հետ։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։

«Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ քննարկվել է Ուկրաինային աջակցելու և հզորացնելու շարունակական անհրաժեշտությունը: Մենք չենք թուլացնի մեր վճռականությունը, քանի դեռ չի դադարեցվել ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Մեծ Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ առաջնորդները համաձայնել են Ուկրաինայի ժողովրդին ռուսական բարբարոսության դեմ պայքարում աջակցելու մշտական անհրաժեշտության մասին։

«Վարչապետն ընդգծել է, որ մենք պետք է դատենք Պուտինի ռեժիմին իրենց գործողություններով, ոչ թե խոսքերով: Պուտինը դանակը պտտեցնում է Ուկրաինայի բաց վերքի մեջ՝ փորձելով ստիպել երկրին և նրա դաշնակիցներին կապիտուլյացիայի գնալ: Վարչապետն իր գործընկերների հետ զրույցում շեշտել է, որ մենք պետք է անողոք լինենք մեր պատասխանում»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Ղեկավարները քննարկել են նաև միջազգային էներգետիկ ճարտարապետությունը փոխելու և ռուսական ածխաջրածնից կախվածությունը նվազեցնելու համար համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։

Տաթև Ֆռանգյան