Սերժ Սարգսյանի տապալումը աշխարհաքաղաքականության հետ կապ չունի. Թոմաս դե Վաալ

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

 «Foreign Policy»-ում հրապարակված իր հոդվածում Քարնեգի համալսարանի վերլուծաբան Թոմաս դե Վաալ նշել է, որ վերջերս Հայաստանում  Սերժ Սարգսյանի հրաժարականն անսպասելի էր նույնիսկ իրենց՝ ցուցարարների համար: Նա ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բնութագրում է, որպես մարդու, որը մեծ քաղաքականության մեջ գրեթե փորձ չունի, սակայն համարձակ է։

Վերլուծաբանը նշում է, որ դժվար է Հայաստանը բնութագրել. թեև այն փոքրիկ 3-միլիոնանոց երկիր է, սակայն սփյուռքը սփռված է Բոստոնից մինչև Բեյրութ, թեև այն Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն սերտորեն կապված է Քալիֆոռնիայի ու ԱՄՆ կոնգրեսի հետ՝ շնորհիվ հայկական սփյուռքի, թեև քրիստոնեական երկիր է, սակայն լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Հայերը թեև աղքատ են, սակայն շատ կրթված են, և թեև նրանց քաղաքական համակարգն ավտորիտար չէ, սակայն ժողովրդավարական էլ չէ:

«Չարժե սպասել, որ սա կբերի Հայաստանի սահմաններից դուրս աշխարհաքաղաքական հետևանքների, և պետք չէ իրավիճակը դիտարկել որպես Ռուսաստանի դերի նվազման ազդակ կամ որպես Մոսկվայի հնարավոր միջամտություն: Սարգսյանի տապալումը աշխարհաքաղաքականության հետ կապ չունի: Լավագույն դեպքում սա այն բանի նշանն է, որ հետխորհրդային ռեժիմներն այնքան էլ անվտանգ չեն, ինչպես թվում են հեռվից, և որ տարածաշրջանի հին ռեժիմները կարող են կործանվել խաղաղ ճանապարհով՝ առանց դրսից որևէ դրդման»,- նշում է վերլուծաբանը: