Ադրբեջանը դրժել է ռուսների հետ պայմանավորվածությունը․ ո՞րն էր ՌԴ-ի շահն այդտեղ, նա իմիջային վնաս է կրել․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ

-Տիկի՛ն Հայրապետյան, օրեր առաջ ռուս խաղաղապահների իմացությամբ և նրանց աչքի առաջ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Փառուխ և մինչ օրս գրավված են պահում Քարագլխի բարձունքը։ Ինչո՞ւ դա հնարավոր եղավ և ինչպե՞ս։

-Այստեղ հարցեր կան․ ռուսները բանակցել են, որ կողմերը հայելային հետ քաշվեն և Խրամորթի շուրջ ստեղծված իրավիճակը լուծվի, ռուս խաղաղապահ զորակազմ տեղակայվի, որ մարդիկ կարողանան այնտեղ խաղաղ ապրել։ Ինչպես ասում են՝ «ուզում էին ստանալ լավ բան, բայց ստացվեց ինչպես միշտ»։ Եվ ստացվում է, որ ադրբեջանական կողմը դրժել է նախնական պայմանավորվածությունները և հայտնվել այդտեղ։ Մենք տեսանք, որ եղան հասցեական հայտարարություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից՝ հստակ բառապաշարով վերջապես, երբ ոչ թե կողմերին կոչ էին անում կայունության, այլ հստակ կողմին (Ադրբեջանին) կոչ էին անում հետ քաշվել ելման դիրքեր։ Ադրբեջանական կողմը սուր արձագանքեց, ես կասեի նույնիսկ՝ կոպիտ արտահայտություններ թույլ տալով, օրինակ՝ ԱՄՆ Պետքարտուղարությանը և ՌԴ ՊՆ-ին պատասխանելով, երկու անգամ դիտողություն արեց։ Փաստացի ունենք իրավիճակ, որ առնվազն երեկվա տարածված տեսանյութերի համաձայն՝ գյուղում ռուս խաղաղապահներ էին, բարձունքն Ադրբեջանի վերահսկողության տակ է։

-Իսկ ինչպես հասկանալ՝ ռուս խաղաղապահները միտումնավո՞ր են մեր զինծառայողներին հանել և դիրքերը փոխանցել ադրբեջանցիներին, թե՞ Ադրբեջանն է այնքան համարձակ և ուժեղ զգում իրեն, որ անգամ ՌԴ-ին կարող է խաբել։ Ոչ միայն տեղի ռուսական խաղաղապահ հրամանատարությանը ենթադրաբար խաբելու մասին է խոսք գնում փաստացի, այլև ՌԴ ՊՆ-ի մակարդակով կոչ է արվում դուրս գալ Քարագլխից, բայց դրան չեն հետևում։

-Իրավացի եք՝ այս իրավիճակում հատկապես ընկնում ենք դավադրապաշտական տեսությունների գիրկը, բայց ես կարծում եմ՝ պետք է մնալ պրոֆեսիոնալիզմի, վերլուծության և տրամաբանության շրջանակում։ Փաստացի՝ ես չեմ տեսնում որևէ կետ, որ ռուսական կողմը շահած լիներ։ Այսինքն՝ եթե պայմանական ասենք ինչ-որ․․․ բայց ո՞րն էր ռուսական շահն այստեղ։ Դա ինձ հասկանալի չէ, հեղինակության առումով տուժում են ռուսները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան