Ինչո՞ւ է դանդաղում նոր երթուղիների ներդրման գործընթացը. շուրջ 100 նոր ավտոբուս առայժմ չի շահագործվում

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Արդեն մի քանի ամիս է՝ Երևանում են քաղաքապետարանի գնած թվով 211 ավտուբուսները, սակայն դրանց միայն մի մասն է երթուղի դուրս եկել։ Ինչո՞ւ է այդ գործընթացը դանդաղում և ինչպե՞ս է որոշվում, թե որ երթուղին են սպասարկելու չինական նոր, միջին դասի «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ավտոբուսները։ Այս հարցերի պատասխաններն իմանալու համար գրավոր դիմել էինք Երևանի քաղաքապետարան։

Քաղաքապետարանից պարզաբանել են, որ երթուղիներում շահագործվելուն նախորդում են տեխնիկական և կազմակերպական բնույթի միջոցառումներ, որոնց համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, և սա է պատճառը, որ ավտոբուսների ներդրման աշխատանքներն իրականացվում են առանձին, փոքր խմբաքանակներով։

«Հիմնականում նախատեսվում է սպասարկել այն երթուղիները, որոնցում առկա է մեծ ուղևորահոսք, գործող երթուղիներում առկա շարժակազմերի տեխնիկական վիճակը բարվոք չէ, ինչպես նաև գործող երթուղիներում շարժակազմերի փաստացի քանակի պայմաններում չի ապահովվում ուղևորների կանոնավոր սպասարկումը»,- հայտնել են Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գրավոր հարցմամբ խնդրել էինք նաև տեղեկացնել, թե մինչ այս պահը քանի՞ ավտոբուս է երթուղի դուրս եկել և ի՞նչ շարժակազմով է իրականացվում նոր երթուղիների սպասարկումը։

Պարզվում է՝ «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ավտոբուսների երաշխիքային սպասարկման աշխատանքների հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնց կարգավորման համար էլ լրացուցիչ ժամանակ է պահանջվել:

«Ներկայումս հարցը լուծված է և առանձին խմբաքանակներով կազմակերպվում է ավտոբուսների շահագործումը: Ներկա պահի դրությամբ Երևանի ներհամայնքային երթուղիներում շահագործվում են թվով 115 «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի միջին դասի՝ հ.հ.3,20,97,99,28,35,11,31 երթուղիներ և «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր դասի՝ թվով 90 ավտոբուսներ՝ հ.հ.26,38,74,47,24,22,46,55 երթուղիներով»։

Իսկ ինչո՞ւ են նոր ավտոբուսները փոխարինում ոչ թե հին ԳԱԶԵԼ միկրոավտոբուսներին, այլ համեմատաբար նոր շահագործված «Գազել սիթի» մակնիշի փոքր դասի ավտոբուսներին (օրինակъ 99 համարի երթուղին) կամ «Հիգեր» չինական արտադրության ավտոբուսներին (օրինակ` 28 համարի երթուղին)։
Քաղաքապետարաից պարզաբանել են՝ պատճառը մեծ ուղևորահոսքն է․

«Նոր ավտոբուսներով փոխարինվել են հ.հ.97,99 երթուղիները սպասարկող «ԳԱԶԵԼ» մակնիշի փոքր դասի ավտոբուսները, քանի որ դրանցում առկա փաստացի ուղևորահոսքը շատ մեծ էր, և փոքր դասի ավտոբուսներով հնարավոր չէր ապահովել ուղևորների կանոնավոր սպասարկումը»։

 

«ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ավտոբուսներով փոխարինվել են նաև գործող միկրոավտոբուսային հ.հ.8,31 երթուղիները, մի քանի օրից նախատեսվում է փոխարինել միկրոավտոբուսային հ.հ.10, 21 երթուղիները, ինչպես նաև «Հիգեր» հ․հ․15 երթուղին՝ համապատասխանաբար 16, 30 և 17 երթուղիներով։ Ապրիլի 3-ից էլ միկրոավտոբուսային հ.հ.54, 58, 65 երթուղիները կփոխարինվեն «Գազել սիթի» մակնիշի փոքր դասի նոր ավտոբուսների՝ հ.հ.48 և 62 երթուղիներով։

Քաղաքապետարանից նաև պարզաբանել են, որ «Հիգեր» և «Գազել սիթի» մակնիշների փոքր դասի ավտոբուսներով սպասարկվող առանձին երթուղիներ ևս փոխարինվում են «ԺՈՆԳ ԹՈՆԳ» մակնիշի ավտոբուսներով, որպեսզի ազատված փոքր դասի ավտոբուսներով կազմակերպվի այն երթուղիների աշխատանքը, որոնց ուղեգծերում ներառված ճանապարհափողոցային ցանցի առանձին հատվածներով հնարավոր չէ կազմակերպել միջին դասի ավտոբուսների շահագործումը։

 

Արփի Հակոբյան