Թուրքիայում գնաճն ուկրաինական պատերազմի ֆոնին մարտին կգերազանցի 60%-ը և կպահպանվի ամբողջ տարվա ընթացքում․ ԶԼՄ-ներ

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Կանխատեսվում է, որ Թուրքիայում տարեկան գնաճի մակարդակը մարտին կավելանա ևս 7 տոկոսային կետով՝ մինչև 61․5 տոկոսով՝ պայմանավորված Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ և ապրանքների գների աճով։ Այս մասին ասվում է Reuters-ի ուսումնասիրման մեջ, որը ներկայացնում է «Ահվալ» գործակալությունը։

Ռուս-ուկրաինական պատերազմը, որը թևակոխել է հինգերորդ շաբաթը, դրդել է տնտեսագետներին գնահատել համաշխարհային սպառողական գնաճը: Բնական գազի գները հասել են մի քանի տարիների առավելագույնին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ֆոնին, որից Թուրքիան ստանում է բնական գազի իր մատակարարումների մեկ երրորդը: 

Թուրքիայում սպառողական վստահությունը մարտին, վերջին երեք ամսվա ընթացքում առաջին անգամ, աճել է, մինչդեռ գնաճը երկրում հասել է երկու տասնամյակի առավելագույնին՝ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկն անցյալ տարվա վերջին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով տոկոսադրույքները նվազեցրեց մինչև 14 տոկոսի։ Սրան էլ հետագայում հաջորդեց լիրայի ռեկորդային արժեզրկումը։ 

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին էլ անցյալ շաբաթ հայտարարել էր, որ «դոլարի նկատմամբ լիրան հասել է  հատակին, և գնալու տեղ չունի», նաև կանխատեսել, որ արժույթը կայուն կմնա այն բանից հետո, երբ կառավարությունը հատուկ բանկային ավանդներ մտցրեց։

Reuters-ը նշում է, որ տարեկան գնաճը կազմում է 61․5 տոկոս, կանխատեսումները տատանվում են 58․25-62․7 տոկոսի սահմաններում։ Տնտեսագետները կանխատեսում են, որ գնաճը կպահպանվի մինչև տարեվերջ՝ վկայակոչելով տարածաշրջանային հակամարտությունը, որում Թուրքիան հանդես է գալիս միջնորդի դերում։

Հավելենք, որ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը մարտ ամսի գնաճի տվյալները հրապարակելու է ապրիլի 4-ին։

Էմմա Չոբանյան