Հայրենիքի կանչով Երևանից Արցախ վերադարձած 12-ամյա Կարոն կոտրված մահճակալին է քնում. տեղահանված ընտանիքը` նոր բնակարանի սպասումով. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

44-օրյա պատերազմի ավարտից 1.5 տարի անց տեղահանված արցախցիները տուն ունենալու մասին են երազում: Պետրոսյանների ընտանիքն այդ երազանքով 2020 թվականի նոյեմբերից վարձով մի տնից մյուսն է տեղափոխվում: Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում իրենց կամքին հակառակ թշնամուն թողնելով երկհարկանի առանձնատունը՝ այժմ ապրում են Ստեփանակերտի այս երկու սենյականոց նեղլիկ բնակարանում:

Առանց գույքի ու տեխնիկայի այս տանն անգամ քայլելն է վտանգավոր՝ հատակը պարզապես կոտրվում է:

«Որտեղ կանգնում ես, ջարդվում է, մի քանի անգամ ընկել եմ մեջը, մի քանի անգամ փոխել ենք, բայց ջարդվում է»,- ասում է 12-ամյա Կարո Պետրոսյանը։

Այս պայմաններում Պետրոսյանների հինգ հոգանոց ընտանիքն ապրում է նախորդ տարվա փետրվարից: Տունը կորցնելուց հետո տեղափոխվել են Հայաստան, բայց երեխաները ցանկացել են Արցախ վերադառնալ:

Տունը, որտեղ ապրում են Պետրոսյանները, վարձակալությամբ է: Վարձը վճարում են պետության աջակցությամբ և սպասում անորոշության մեջ, թե պետությունն իրենց համար երբ է տուն կառուցելու:

Թե երբ գրավյալ տարածքներում մնացած տների փոխարեն նորերը կկառուցվեն, հայտնի չէ: Արցախի կառավարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երեք տարվա ընթացքում հինգ հազար բնակարան կկառուցեն զոհվածների ընտանիքների և տեղահանվածների համար: Հայաստանի կառավարությունը գրավյալ տարածքներում մնացած տների փոխարեն տեղահանվածներից յուրաքանչյուրին միանվագ 300 հազար դրամ է տվել: Տիկին Նաիրան ասում է՝ այդ գումարով ի՞նչ անի, տուն է կորցրել:

Նաիրա Պետրոսյանը գյուղը լքել է 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, երբ թշնամին գրավել է Հադրութն ու սկսել ինտենսիվ հրետանակոծել Ավետարանոցը:

Չնայած տարիքին՝ տիկին Նաիրան էլ է որդու և հարսի հետ աշխատում՝ հոգսերը փոքր-ինչ մեղմելու համար, բայց բոլորի վաստակածը բավականացնում է միայն սննդին, տան վարձին ու կոմունալ ծախսերին: Տիկին Նաիրան գույքի և տեխնիկայի խնդրով դիմել է Արցախի կառավարությանը, հերթագրել են և առաջարկել սպասել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան