«Ստեփանակերտում ալյուրի պակաս կա». առանց գազի հաց թխելը կրկնակի թանկացել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Երեկվանից վերականգնել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, շուրջ 20 օր զրկված էին բնական գազից, քանի որ Հայաստան-Արցախ գազատարն անցնում է Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքով, իսկ թշնամական պետությունը նախ՝ վնասել, ապա փական էր դրել խողովակի վրա:

Գազամատակարարման ընդհատումն Արցախում հումանիտար ճգնաժամ էր առաջացրել: Բնակարաններն օրվա որոշ ժամերի ընդհանրապես չէին ջեռուցվում, քանի որ գազի բացակայությանը զուգահեռ՝ նաև էլեկտրամատակարարումն էր ընդհատումներով իրականացվում:

Գազամատակարարման դադարեցումը գրեթե կաթվածահար էր արել նաև Ստեփանակերտի հացի խոշոր գործարանի աշխատանքը: Երեկ օրվա առաջին կեսին՝ Factor TV-ի նկարահանման պահին, հացի արտադրամասում դեռ գազ չկար, իսկ էլեկտրաէներգիան պարբերաբար անջատվում էր:

Հացի արտադրամասի փոխտնօրեն Արմեն Ադամյանի խոսքով՝ գազ չեղած օրերին իրենց սպառած էլեկտրաէներգիայի վարձը կազմել է շուրջ 3 մլն դրամ, մինչդեռ 1 ամսում գազի ծախսը չէր գերազանցում 1,5 մլն դրամը։ Այս խնդրին գումարվել են նաև ալյուրի և մյուս ապրանքների գնաճը: Ստեփանակերտում, ըստ Արմեն Ադամյանի, ալյուրի խնդիր կա:

Հացի արտադրության ծավալները գազ չլինելու պայմաններում նվազել են՝ հասնելով ընդամենը 20 տոկոսի: Նախկին 25 պարկի փոխարեն հազիվ 10 պարկ ալյուրով են կարողացել հաց թխել:

Ստեղծված իրավիճակում երբեմն ստիպված են լինում անգամ պատրաստի խմորը թափել, քանի որ հոսանքի տատանումների պատճառով որակը կորցնում է:

Ստեփանակերտում, այնուհանդերձ, հացի խնդիր այս ընթացքում չի եղել: Խանութներին հաց նաև այլ արտադրամասեր են մատակարարել: Արտադրամասի փոխտնօրենի խոսքով՝ խանութներում հացը չի թանկացել: Ծախսերի աճի պայմաններում տնտեսվարողները դժգոհում են, որ պետությունից որևէ աջակցություն չեն ստանում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան