Ուկրաինական պատերազմի ֆոնին՝ ռուսներն ու ուկրաինացիներն անշարժ գույք են գնում թուրքական Անթալիայում

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Ռուսներն ու ուկրաինացիները կրկնապատկել են իրենց ծախսերը թուրքական Անթալիայում անշարժ գույքի ձեռքբերման համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Անթալիան հայտնի հանգստավայր է Ռուսաստանից և Ուկրաինայից այցելուների համար, որի հանդեպ հետաքրքրության աճ է գրանցվել ուկրաիանական պատերազմի մեկնարկից հետո։ Անշարժ գույքի Emlakjet հարթակը գրանցել է տների վաճառքի՝ Ռուսաստանից որոնումների 51 տոկոս աճ։ Ուկրաինացիների կողմից հետաքրքրությունն ավելի մեծ է եղել՝ որոնումների 63 տոկոս աճով:

Արտասահմանում անշարժ գույքի խթանման ասոցիացիայի (GİGDER) տնօրենների խորհրդի նախագահ Օմեր Ֆարուք Աքբալն ասել է, որ թե՛ Ռուսաստանից, թե՛ Ուկրաինայից գնորդները հիմա Թուրքիայում տներ են փնտրում պատերազմի անմիջական հետևանքով։

«Կոնֆլիկտային միջավայրի պատճառով նրանք տուն չեն փնտրում միայն արձակուրդի համար: Առաջին պլան է մղվում անվտանգությունը: Բացի այդ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նույնպես նպաստել են այս ընտրության համար»,- ասել է Աքբալը:

Ռուսներն օտարերկրյա գնորդների շարքում ավանդաբար ամենաբարձր հետաքրքրությունն են ցուցաբերում թուրքական անշարժ գույքի նկատմամբ։ Փետրվարին և մարտին Անթալիայում անշարժ գույքի գնումները կտրուկ աճել են, 96 տոկոսով ավելացել են Ռուսաստանից գնորդների թիվը և 85 տոկոսով՝ Ուկրաինայից՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տվյալները ներկայացրել է Անթալիայի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Դավութ Չեթինը։

Թուրքիան այժմ ապաստան է դարձել շատ ռուսների համար, որոնք ցանկանում են լքել Ռուսաստանը պատերազմի ու արևմտյան պատժամիջոցների պատճառով։

Թուրքիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով էլ՝ պատերազմի մեկնարկից ի վեր մինչև 20 հազար ուկրաինացի փախստական է ժամանել երկիր։

Էմմա Չոբանյան