Ոտնձգություն` կին պարեկի նկատմամբ. խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
Բոլորը

Երեկ Դավիթ Բեկի փողոցում պարեկներն ավտոմեքենայի տեխզննում անցած չլինելու պատճառով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ 50-ն անց ուղևորը իջել է մեքենայից ու հարվածել կին պարեկին, ապա հայհոյանքներ հնչեցրել։

«Մեքենային մոտեցած կին պարեկը ներկայանում է, մեքենան կանգնեցնելու հիմքը ներկայացնում և պահանջում է մեքենայի տեխանձնագիրն ու վարորդաական վկայականը։ Ուղևորն իջնում, քայլելով մոտենում է պարեկին ու հարվածում։ Դրանից հետո պարեկը ֆիզիկական ուժ ու հատուկ միջոցներ է գործադրել, և վարորդն ու ուղևորը բերման են ենթարկվել»,- Factor TV-ի հետ զրույցում դեպքից մանրամասներ պատմեց Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է։ Կին պարեկը, որը հիվանդանոց էր տեղափոխվել, ստացիոնար բուժում ստանալու կարիք չի ունեցել և դուրս է գրվել։

Հուլիսի 7-ին, երբ Երևանում ծառայությունը սկսեց պարեկային նորաստեղծ ծառայությունը, կին պարեկները բավականին շատ էին․ դա նկատելի էր անգամ սոցցանցերով տարածվող տեսանյութերում ու լուսանկարներում։ Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Պարեկային ծառայություն՝ պարզելու, թե քանի պարեկ է ընդգրկված ծառայությունում և նրանցից քանիսն է կին։

Ըստ գրավոր պատասխանի՝ Ոստիկանության Պարեկային ծառայության կազմում ընդգրկված է 669 պարեկային ծառայող․ նրանցից ընդամենը 42-ն է կին։ Հաշվի առնելով, որ պարեկային ծառայողները պետք է ներգրավված լինեն հանցավորության դեմ պայքարում, հարց է ծագում՝ որքանո՞վ են նրանք առհասարակ պատրաստ նման իրավիճակներին արագ արձագանքելուն։

Արթուր Ումրշատյանն ասում է՝ պարեկները ցանկացած պարագայում պաշտպանվելու տարբերակներ ունեն, պարզապես վերոնշյալ դեպքը հանկարծակի է տեղի ունեցել։ Պարեկային ծառայողները կրում են զենք և ունեն դրա կիրառման հիմքերը․ երեկ, սակայն, զենք կիրառելու անհրաժեշտություն չի եղել։

Կին պարեկները ներգրավված են Երևան քաղաքի տեղամասերում ծառայության՝ որպես ավտոպարեկներ և հետիոտնային երթուղիներում՝ որպես հետիոտն պարեկներ, ինչպես նաև «Զվարթնոց» օդնավակայանում իրականացվող ծառայություններում՝ ըստ հերթափոխերի ծառայող։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Պարեկային ծառայությունից հայտնում են, որ ծառայության ներդրումից մինչ օրս պարեկների կողմից հայտնաբերվել, նախականխվել, կանխվել են բազմաթիվ հանցագործության դեպքեր, հայտնաբերվել են հետախուզվող անձինք։ Բայց ուշագրավ է, որ վերջին օրերին արձանագրվեց նաև պարեկների կողմից օրինախախտման դեպք․ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակից Ա.Ա.-ն ձերբակալվել էր կաշառք ստանալու և այլ հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով, իսկ կաշառքի միջնորդություն և պաշտոնեական կեղծիք կատարած մի քանի պարեկների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Նախաքննությունը շարունակվում է։ Օրերս փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն անդրադառնալով այս դեպքին՝ ասաց, որ իրենց համար ցավալի ու անսպասելի էր։ Ֆիդանյանը նաև հայտնեց, որ 5 պարեկ ազատվել է աշխատանքից։

Հավելենք, որ առաջիկայում պարեկային ծառայություն կներդրվի Լոռու ու Շիրակի մարզերում։ Կառավարության մարտի 17-ի նիստում վարչապետ Փաշինյանը կոչ արեց, որ կանայք ավելի ակտիվ մասնակցեն Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան