Կազինոներում կրվում էիք, Ղարաբաղը պաշտպանեիք. հիմա որքա՞ն պիտի կռվենք հարևան երկրների հետ. Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

«Ղարաբաղի իշխանություններին ամենամեծ կարգավիճակ տվողը, ամենամեծ գումար տվողն այս կառավարությունն է եղել»,- այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի այն դիտարկմանը, թե «այս կառավարությունը ձեռքերը լվացել է Արցախից և պատերազմական իրավիճակում «խաղաղության դարաշրջան» մանտրան է կրկնում»:

«Դարեր շարունակ այս տարածաշրջանը դարձրել են պատերազմական գոտի, բայց ինչքա՞ն պետք է կռվենք, ավերվենք, մեր երիտասարդները զոհվեն… Հարաբերությունների այս վարվելակերպը, այս մտածելակերպը պետք է վերանա այս տարածաշրջանից… Կա դիվանագիտական ինստիտուտ, որն իր աշխատանքն է կատարում… Ի՞նչ ենք ուզում մենք. մենք մեր սերուդների առջև պարտավորություն չունե՞նք, չե՞նք կորող զարգացած տարածք ստեղծել, տարածաշրջան ստեղծել, մեկս մյուսի հետ նորմալ հարևանություն անել, եղբայր ազգեր կան, եղբայր պետություններ կան, եղբայրություն անենք, մենք իրենց համար ցավանք, իրենք՝ մեզ համար:

Ի՞նչ ենք ուզում, մեր հնարավորությունները գնահատե՞լ եք: 30 տարի հարց տվե՞լ եք, էդ փողերը, որ թալանել ու կազինոներում կրվել եք, էդ փողերը որ հանել-տարել եք դրսերում շենքեր եք ձեռք բերել, ինչի՞ համար եք արել, զենք առնեիք,Ղարաբաղը պաշտպանեիք, բանակ ստեղծեիք առողջապահություն ստեղծեիք: Նկատի ունեմ, որ մենք լուրջ խնդիրներ ունենք, ու ամեն անգամ կռիվներ ենք անում, չգիտեմ սրա անունն ինչ է…

Մեր շատ եղբայր պետություններ պետք է գիտակցեն, որ պետք չէ պատերազմ, կոնֆլիկտ ստեղծել, այլ պետք է մեկս մյուսին աջակցենք, որ կարողանանք զարգանալ, մեկ է՝ հարևաններ ենք, պետք է դարերով ապրենք նույն տեղում»,- նշեց Սուքիասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: