Աֆղանստանում կանանց արգելել են առանց տղամարդկանց ուղեկցության ճամփորդել օդանավով

Լուրեր

11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
Բոլորը

Քաբուլի օդանավակայանի աշխատակիցները տասնյակ աֆղանցի կանանց թույլ չեն տվել ինքնաթիռ նստել, քանի որ նրանք եղել են առանց տղամարդկանց ուղեկցության։ Այս մասին հայտնում է France24-ը։

Գործակալության տվյալներով՝ առանց տղամարդկանց օդանավակայան ժամանած կանանց մարտի 25-ին թույլ չեն տվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային թռիչքներ կատարել։ Նրանց մերժել են նստել դեպի Իսլամաբադ, Դուբայ և Թուրքիա թռիչքներ կատարող ինքնաթիռները, որոնք իրականացնում են աֆղանական Kam Air և Ariana ավիաընկերությունները:

Հաղորդվում է, որ կանանցից ոմանք ունեցել են երկքաղաքացիություն և պատրաստվում էին վերադառնալ արտասահմանում գտնվող իրենց տները:

«Առանց տղամարդկանց ուղեկցության կանանց թռիչքներ թույլ չտալու հրամանը տրվել է «Թալիբան» շարժման ղեկավարությունից»,- հայտնել են օդանավակայանից:

Սակայն մարտի 26-ին որոշ ուղևորների թույլ են տվել բարձրանալ Ariana Airlines ավիաընկերության օդանավը, որը թռել է դեպի արևմտյան Հերաթ նահանգ:

Բացի այդ, Քաբուլի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները TOLOnews-ի լրագրողներին ասել են, որ ավիաընկերություններից հրահանգներ են ստացել, որոնք արգելում են տոմսերի վաճառքը կանանց, ովքեր ճանապարհորդում են առանց տղամարդկանց ուղեկցության։ Հանգստյան օրերին նրանք նաև որոշում են ընդունել, որ կանայք և տղամարդիկ չեն կարող նույն օրերին այցելել մայրաքաղաքի այգիներ։

Հիշեցնենք, որ իշխանության վերադառնալուց հետո թալիբները խոստացել էին կոշտ կառավարման ավելի մեղմ տարբերակ, որը բնութագրում էր նրանց իշխանության առաջին շրջանը՝ 1996-2001 թվականները, սակայն նրանց խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել։

Կանայք գնալով ավելի ու ավելի են հեռացվում հասարակական կյանքից. զրկվում են դպրոցից և պետական աշխատանքից, ինչպես նաև ստիպված են հագնվել թալիբների կողմից Ղուրանի խիստ մեկնաբանության համաձայն:

Տաթև Ֆռանգյան