Տարին կավարտենք ավելի ցածր եկամուտներով․ պետական պարտքը կավելանա․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» համապատասխան որոշմամբ հավանության արժանացած զեկույցը ներկայացնելուց հետո ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե տարվա վերջում պարտք-ՀՆԱ  հարաբերակցության ի՞նչ ցուցանիշ է լինելու:

Նախարարը պատասխանեց, որ վաղ է դեռ գնահատականներ տալ: Ըստ նրա՝ մակրոտնտեսական անորոշությունները միջավայրային առումով կարող են ունենալ բացասական ազդեցություն՝ նախապես կանխատեսած տնտեսական ակտիվության և աճի ցուցանիշների վրա, ինչն էլ ուղիղ ազդեցություն ունի հարկային եկամուտների վրա:

«Եթե այդ իրավիճակն ունենա երկարատև ազդեցություն, ապա հնարավոր է, որ տարին ավարտենք նախատեսվածից ավելի ցածր հարկային եկամուտների կատարողականով: Եվ մեր որոշումն այն է, որ ընթացքից հետևելով իրավիճակին, կներգրավենք այնքան անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք պետք են 2022-ի պետբյուջեով հաստատված ծախսերն ամբողջ ծավալով կատարելու համար: Եվ մենք չենք գնա այն ճանապարհով, որ հարկային եկամուտների հնարավոր նվազման դեպքում ծախսեր կրճատենք: Կարծում ենք, որ կատարողականի առումով կգտնվենք բավականին լավ ցուցանիշների տիրույթում, կձգտենք կատարել կապիտալ ծախսերը՝ պարտքի որոշակի ավելացմամբ, քանի որ փոխառու միջոցները, որոնք կփոխհատուցեն հարկերին, լինելու են հատկապես և հիմնական վարկային լրացուցիչ միջոցներ: Հնարավոր է, որ տարվա ավարտին ունենանք պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ որոշակիորեն գերազանցող ցուցանիշ, նախատեսել էինք 60.2 տոկոս, կլինի դրանից մի քիչ բարձր»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ այս որոշմանը գնացել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկար աշխատանքային քննարկումների և համատեղ եզրակացության արդյունքում:

«Սկզբունքը լինելու է այն, որ, անվտանգ եղանակով ներգրավելով փոխառու միջոցներ, ֆինանսավորելու ենք նախատեսված ծախսերն ամբողջ ծավալով»,- եզրափակեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: