Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է ՌԴ ՊՆ-ի՝ Փառուխից զորքերը դուրս բերելու վերաբերյալ հայտարարությանը

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, արձագանքելով ՌԴ պաշտպանական գերատեսչության հայտարարությանը, հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Ադրբեջանական բանակի դիրքերը Փառուխ գյուղում և հարակից լեռնային շրջաններում փոփոխություններ չեն կրել»:

Ադրբեջանական բանակի զորամասերի դուրսբերման մասին տեղեկատվությունն այդ դիրքերից չի համապատասխանում իրականությանը, նշել են Ադրբեջանի ՊՆ-ում:

Բաքուն նաև հերքում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվությունն այն մասին, որ հրադադարի ռեժիմը խախտվել է ադրբեջանական կողմից և չի հաստատում զինծառայողների շրջանում վիրավորների առկայությունը։

Ավելի վաղ Արցախի իշխանություններին մոտ կանգնած շրջանակից Factor.am-ին փոխանցել էին, որ ռուս խաղաղապահ առաքելությունից Ստեփանակերտին դեռ չեն փոխանցել, որ ադրբեջանական կողմը գյուղից դուրս է եկել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական տեղեկություն էր տարածել, թե ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից։ Պաշտոնական Ստեփանակերտն այս տեղեկությունները չի հաստատել։