Զբաղվածության ապահովման ծրագիր Գյումրիում՝ միայնակ կանանց համար․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գյումրիում տրվել է «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ծրագիրը, որը նպատակ ունի խթանել կանանց զբաղվածությունը, նրանց ներգարվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ հնարավորություն տալով ցանկալի աշխատանք գտնել, իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և «Զայեդ» հիմնադրամի անմիջական աջակցությամբ, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։

Պաշտոնական միջոցառմանը մասնակցում էին  Հայաստանում ԱՄԷ դեսպանության հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Նարեկ Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում  նշեց, որ ծրագիրը որոշեցին սկսել Շիրակի մարզից՝ հաշվի առնելով այստեղ մշտապես առկա սոցիալական լարվածությունը։ «Իսկ ինչու ծրագիրն ուղղորդել դեպի կանայք, մասնավորապես միայնակ կանանց, այսօր Աշխատանքի և սոցիալական  հարցերի նախարարությունը գենդերային հավասարության քաղաքականություն մշակող և առաջնորդող պետական գերատեսչություն է ,և մեզ համար շատ կարևոր է ապահովել հավասար հնարավորություններ, հավասար մասնակցություն կանանց հանրային և մասնավոր տնտեսական կյանքի ամենատարբեր ոլորտներում։

Հաշվի առնելով այն, որ 21-րդ դարում հետարդյունաբերական բարձ տեխնոլոգիաները խիստ կարևոր նշանակություն ունեն և դրանք դարձել են մեր կյանքի կարևորագույն մասը՝ մենք փորձում ենք նոր տեխնոլոգիաների միջոցով նաև աստիճանաբար լուծել կանանց և տղամարդկանց հավասարությունը։

Եվ սա հնարավորություն կտա ստանալ կրթություն, վերապատրաստվել և նոր տեխնոլոգիական գործիքների միջոցով ապահովել կայուն զբաղվածություն և, բնականաբար, հավելյալ արժեք ստեղծել  այն քաղաքում, այն համայնքում, որտեղ նրանք բնակվում են»,-ասաց նախարարը՝ նշելով, որ մեր բնակչության 52 տոկոսից ավելին  կանայք են։

Նրա տեղեկացմամբ՝ սա ծրագիրը պիլոտային է, ԱՄէ-ի կողմից է ֆինանսավորվում։

Հայաստանում ԱՄԷ դեսպանության հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին լրագրողներին տեղեկացրեց,  որ ծրագիրը միտված է Շիրակի մարզում միայնակ կանանց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հմտությունների զարգացմանը և աշխատանքի ձեռք բերմանը։ Այս ծրագրի իրականացումը, ըստ զրուցակցի, հնարավոր է դարձել «Զայեդ» մարդասիրական-բարեգործական հիմնադրամի անմիջական աջակցությամբ:

«Մոտ քսան հազար ԱՄՆ դոլարի շրջանակում իրականացվող ծրագրի դասընթացները տևելու են վեց  ամիս: Այս փուլի համար նախատեսվում է ներառել  շուրջ 20 շահառու», -տեղեկացրեց Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին։

Արմիկ Մովսիսյան