ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով ներգրավված է իրավիճակի դեէսկալացիայի և տեղում խաղաղ միջավայր վերադառնալու գործընթացում. Տոյվո Կլաար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Իսկապես, ես մեծ մտահոգությամբ եմ հետևել շփման գծում տեղի ունեցող վերջին միջադեպերին, խորապես վշտացած եմ նոր զոհերի մասին հաղորդագրություններից»,- Արցախում եղած վերջին լարվածության, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցմանը Factor.am-ին այսպես է արձագանքել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը։

Կլաարը հաստատել է՝ վերջին մի քանի օրերի ընթացքում շփվել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով ներգրավված է իրավիճակի դեէսկալացիայի և տեղում խաղաղ միջավայր վերադառնալու գործընթացում»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ մարտի 25-ին Ադրբեջանի կողմի սադրանքի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3 զինծառայող, ևս 15-ը վիրավորվել է։ Այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ԱՀ ՊԲ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով։

Հռիփսիմե Հովհաննիսյան