Ուկրաինայի Ռադայի թվիթերյան գրառման հետքերով․ պարզաբանում հայ և ուկրաինացի դիվանագետներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորականներին Ուկրաինա ուղարկելուց։ Ուշ գիշերին Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան պաշտոնական էջում այսպիսի բովանդակությամբ գրառում էր հայտնվել՝ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում վրդովմունքի ու քննադատության ալիք բարձրացնելով։

Ադրբեջանական սադրանքին աջակցող այս գրառմանն արձագանքել էր անգամ հայազգի հայտնի ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Հենց սա է պատճառը, որ հայերն աջակցում են Ուկրաինայի քաղաքացիներին, բայց ոչ նրանց կառավարությանը։ Նրանք շնորհավորում են Ադրբեջանի նավթաօլիգարխիկ բռնապետությանը հայերին իրենց պապենական հողերից բռնությամբ քշելու համար։ Ամո՛թ նրանց»,- գրել է Թանկյանը։

Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Ռադայի պաշտոնական թվիթերյան էջից հեռացվել է աղմկահարույց գրառումը։ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ Կիևում աշխատանքային օրը սկսվելուց 15 րոպե հետո է հրապարակումը ջնջվել՝ իր միջամտության արդյունքում։

Աղմուկ բարձրացրած գրառումը Ուկրաինայի Գերագույն ռադայի և Կիևի պաշտոնական դիրքոշումը չի արտահայտում։ Factor TV-ի հետ զրույցում նման հավաստիացում էլ արեց Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

«Գերագույն Ռադայում այդ հարցը քվեարկության չի դրվել, դրա համար չարժե այն գնահատել որպես Ուկրաինայի խորհրդարանի դիրքորոշում»,- նշեց նա։

Ավտոնոմովը հարկ համարեց, ամեն դեպքում, հիշեցնել՝ Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ մնացել է անփոփոխ անկախության տարիներից ի վեր։

Իսկ դիտարկմանը՝ արդյո՞ք գրառման նախաձեռնությունը եղել է Ուկրաինայի խորհրդարանի առանձին անդամների կողմից, նա արձագանքեց՝ տեղյակ չէ, թե նման հրապարակումների համար ով է որոշում կայացնում։

Մանրամասները՝ տեսանյութում։